HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ս. Պապիկյանը` Մարուքյանին. «Դու անցար էն կարմիր գիծը, որ պիտի չանցնեիր»

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ելույթով «ստիպեց», որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն անդրադառնա իր ելույթին: Պապիկյանի համոզմամբ` այս անգամ Մարուքյանի ընտրած երրորդ ճանապարհն իր պարտության ալիբին է:

«Պարոն Մարուքյանն ասում է` նայեք, թե ինչ մեքենա է սպասարկում պարոն Պապիկյանին, այո, Տարածքային կառավարման նախարարին սպասարկում է ծառայողական մեքենա: Պարոն Մարուքյան, ինձ մոտ հարց է առաջանում` ձեր խմբակցության ղեկավարը սամակատո՞վ է գնում Վանաձոր, գալիս: Սրա մասին կարող է խոսել մի մարդ, ով հրաժարվել է ծառայողական մեքենայից, ով հրաժարվել է իրեն օրենքով հասնող բնակարանի վարձատրությունից»,- պնդեց նախարարը:

Պապիկյանը պահանջեց բարեկիրթ արտահայտվել այն քաղաքական ուժի ղեկավարի հասցեին, ում «շվաքի ներքո սահուն եկել, բազմել է»:

«Ինչի, եթե չենք խոսացել, չգիտե՞նք 2018-ին ոնց եք էդ քվեները հավաքել, որ ժողովուրդ` դե մենք իրար հետ ենք, դե մեզ տվեք, որ շատ լինի: Չհասկացա չի լինելու էս անգամ, ու դու անցար էն կարմիր գիծը, որ պիտի չանցնեիր: Ի դեպ, կոչերն՝ ուղղված նախկիններին, ու փորձը՝ մաքրագործել նախկիններին, այսինքն՝ ի՞նչ եք առաջարկում, չխոսե՞նք Հոկտեմբերի 27-ի մասին, չխոսե՞նք Մարտի 1-ի մասին, չխոսե՞նք 30 տարի Հայաստանը թալանելու մասին»,- զարմանքով ասաց Սուրեն Պապիկյանը:

Պապիկյանը պնդեց` Մարուքյանը քարոզարշավի շրջանակում որ համայնք այցելի, իր ղեկավարած կառույցի աշխատանքը տեսնելու է, եթե փորձում են չտեսնել, ժողովուրդը դա տեսնում է:

«Կամ ասում է` դարձել եք նախարար, Ձեզ ո՞վ պետք է նախարար ընտրեր: Լավ, նույն քաղաքական միավորի մեջ էինք, չէ՞, երբ սկսվեց պրոցեսը, այո, հեղափոխությունը արել է քաղաքացին, լավ՝ մենք էդտեղ կապ չունեինք: Կամ էդ ո՞նց հեղափոխությունից հետո ես, իմ գործընկերները դարձան նախարար, Դուք չդարձաք, կա՞ն, չէ, պատճառներ, ու էդ պատճառները ժողովուրդը գիտի»,- ասաց Պապիկյանը` շարունակելով խոսել Մարուքյանի ելույթի մասին:

Նախարարի խոսքով` Կառավարության չկատարած աշխատանքի իրական հասցեատերը` քաղաքացին, կտա իր գնահատականը թե´ Կառավարությանը, թե´ բոլոր ուժերին, իսկ այն ուժերը, որոնք ստանձնել են նախկիններին մաքրագործելու պարտականությունը, կգտնեն իրենց տեղը պատմության համապատասխան վայրում:

Տեղեկացնենք, որ հարցի քննարկումն ավարտվեց, և վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չներկայացավ` չնայած դա օրենքի պահանջն է: Վարչապետը բացակայում էր նաև երեկվա քննարկմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter