HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ազատություն ռադիոկայանը ՄԻԵԴ-ին կոչ է արել իրեն պաշտպանել ռուսական իշխանություններից

Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանը ուրբաթ օրը՝ ապրիլի 16-ին հայտարարել է, որ իր մոսկովյան բյուրոն դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ «արտասահմանյան գործակալների» օրենքով նախատեսված պարտավորությունների չկատարման մեղադրանքով իրենից հսկայական տուգանքների գանձմանը խոչընդոտելու խնդրանքով։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն։

«Ռուսական իշխանությունների գործողությունները խախտում են ազատ կամարտահայտման իրավունքը և խոսքի ազատությունը, որոնք սահմանված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով։ Դատարանից պահանջվում է կիրառել միջանկյալ միջոց, հակառակ պարագայում «РСЕ/РС»-ը և նրա գլխավոր տնօրենը կկրեն անդառնալի վնաս»,- նշվում է լրատվամիջոցի տարածած հաղորդագրության մեջ։ Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ «Ազատություն ռադիոկայանին հետապնդումը կարող է բացասաբար անդրադառնալ Ռուսաստանում անկախ ԶԼՄ-ների ճակատագրի վրա»։

2021 թվականի սկզբին Ռոսկոմնադզորը Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանի ռուսական ծառայության և նրա գլխավոր տնօրեն Անդրեյ Շարիի նկատմամբ կազմել էր հարյուրավոր արձանագրություններ, իսկ տուգանքների ընդհանուր թիվը գերազանցել է 100 միլիոն ռուբլին։ Լրատվամիջոցի միջնորդության մեջ նշվում է, որ եթե տուգանքները շարունակվեն նման տեմպերով, ապա մինչև տարվա վերջ, դրանց ընդհանուր համագումարը կհասնի 33 միլիոն դոլարի, ինչը կհանգեցնի Ռուսաստանում Ազատություն ռադիոկայանի բովանդակության արգելափակման, Շարիի անձնական սննկացման և երկամյա ազատազրկման։

Ռոսկոմնադզորի համար անընդունելի է Ազատություն ռադիոկայանի կողմից «արտասահմանյան գործակալի» պիտակի կիրառումից հրաժարվելու հանգամանքը։ Լրատվամիջոցը, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Կոնգրեսի կողմից, հրաժարվում է կատարել «արտասահմանյան գործակալների» մասին ռուսական օրենսդրության պահանջները՝ հղում անելով այն հանգամանքին, որ իր խմբագրական քաղաքականությունն ամբողջությամբ անկախ է և նշումն այն մասին, որ նա Ռուսաստանում իրականացնում է արտասահմանյան գործակալի գործառույթներ, հավասարազոր է սեփական արտադրանքի վարկաբեկմանը։

Ռոսկոմնադզորը պնդում է, որ «արտասահմանյան գործակալի» պիտակն անհրաժեշտ է նրա համար, որ ռուսական լսարանին պարզ լինի, որ այս կամ այն կազմակերպությունը «հետապնդում է այլ պետությունների շահեր»։ Իր հերթին Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանի նախագահ Ջեյմի Ֆլայը հույս է հայտնել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Ռուսաստանի կառավարության գործողությունները կգնահատի այնպես, ինչպես իրականում այն կա՝ որպես խոսքի ազատությունը և ռուսաստանցիների իրավունքները ճնշելու փորձ»։

Լուսանկարը՝ Алексей Витвицкий / РИА Новости

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter