HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեղադրանք է առաջադրվել Իսրայելում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանին

ՀՀ քննչական կոմիտեում պարզվել են Իսրայելում ՀՀ դեսպան Ա.Ս-ի կողմից ՀՀ մշակույթի և երիտասարդության նախկին նախարարի կողմից թույլ տրված չարաշահումներին օժանդակելու, ինչպես նաև փողերի լվացմամբ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու  դեպքի մի շարք հանգամանքներ: Այս մասին ասվում է կոմիտեի մամուլի հաղորդագրությունում։

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Իսրայելում ՀՀ դեսպան, միաժամանակ «Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական» հասարակական կազմակերպության նախագահ Ա.Ս.-ն օժանդակել է ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախկին նախարար և վերոնշյալ  հասարակական կազմակերպության փոխնախագահ Հ.Պ.-ի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ  Երևան քաղաքի Աբովյան 3 հասցեում գտնվող և ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված պատմամշակութային արժեք ներկայացնող շենքի զբաղեցրած հողամասը հասարակական կազմակերպության սեփականությունը դարձնելուն: Այնուհետև  նշված հասցեում գտնվող պատմամշակութային արժեք հանդիսացող շենքը և դրա զբաղեցրած հողամասը, Հ.Պ.-ի հետ նախնական համաձայնությամբ, ձևական գործարքի արդյունքում՝ 550.000 ԱՄՆ դոլարով, վաճառել են օֆշորում՝ Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված, Հ.Պ.-ի հարսին պատկանող ընկերությանը` օրինականացնելով հանցավոր ճանապարհով ստացված գույքը՝ խեղաթյուրելով գույքի իրական բնույթն ու ծագման աղբյուրը:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ա.Ս-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը) 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը «փողերի լվացումը») 3-րդ մասի 1-ին կետով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը՝ 20.000.000 ՀՀ դրամ գումարի չափով: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նշված քրեական գործով ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախկին նախարարը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

***

Նշենք, որ քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ նշված Ա․Ս․-ն Արմեն Սմբատյանն է, իսկ Հ․Պ․-ն՝ Հասմիկ Պողոսյանը։

Հիշեցնենք նաև, որ դեռևս 2015 թվականին «Հետքը» անդրադարձել էր վերը նշված պատմությանը։ Հոդվածը կարող եք ընթերցել ստորև տեղադրված հղումով։

Մեկնաբանություններ (4)

HAGOP
MORE ARMENIAN CORRUPT LEADERS!!!! NO NEED FOR TURKEY AND AZERI FOR ENEMEIES!!!!!! ARMENIA ENEMIIES ARE CORRUPT ARMENIANS!!!!! 30 YEARS INDEPENDENT!!!! BILLIONS OF DOLARS STEAL AND WASTED!!!!!! SAD!! SAD!! SAD!!!!
GB
Unfortunately, most Armenians born during the Soviet era still desire to use their power and influence with corruption. They have lost the sense of Armenian pride.
mihran robert mahmouzian
they are born crook .period
Vaartan
I’m surprised that people still circumvent the rules in most countries. Here in the United States even though we have accountability supposedly we have Lots of corruption maybe were not as high on the corruption index is Russia or Turkey but we have corruption. we blame Turkey’s repeated wanton behavior on them not being punished or held accountable for the genocide; well the same is true for people breaking the rules until we set examples of some powerful people being punished they will continue to break the rules.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter