HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

6 ամսով երկարացվել է ժամանակավորապես ներմուծված ավտոմեքենաների՝ ԵԱՏՄ տարածքում մնալու ժամկետը

Երկարացվել են անձնական կարիքների համար ֆիզիկական անձանց կողմից ժամանակավորապես ներմուծված տրանսպորտային միջոցների՝ ԵԱՏՄ տարածքում մնալու ժամկետները։ Այս մասին տեղեկացնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։

Ժամկետը երկարացվել է 6 ամվսով՝ մինչև 2021թ սեպտեմբերի 30-ը. նախկին որոշմամբ՝ այն լրանում էր մարտի 2021թ մարտի 31-ին։ 

Ըստ ԵՏՀ մաքսային համագործակցության նախարար Օլեգ Պանկրատովի՝ վերջնաժամկետի երկարացումը պայմանավորված է նրանով, որ կորոնավիրուսային վարակի կանխարգելման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների պատճառով սահմանները փակ են եղել։

Օլեգ Պանկրատովը նաև նշել է, որ ժամկետի երկարացման որոշումը համաձայնեցված է Համաշխարհային մաքսային կազմակերպության՝ COVID-19 համավարակի ընթացքում աշխատելու վերաբերյալ հրապարակված առաջարկներին։

Այսպիսով, այն մարդիկ, որոնք ժամանակավորապես մեքենաներ կամ այլ տեխնիկա էին ներմուծել, մինչև սեպտեմբերի 30-ը կազատվեն դրանք՝ ԵԱՏՄ տարածքից դուրս հանելու պարտավորությունից։

Որոշումը վերաբերում է նաև այն քաղաքացիներին, որոնք  եկել էին Կալինինգրադի մարզից արտոնյալ պայմաններով մաքսազերծված իրենց սեփական մեքենաներով և չեն կարողանում տուն վերադառնալ:

Մինչև 2021թ սեպտեմբերի 30-ը Եվրասիական տնտեսական հանձաժողովը կասեցրել է նաև 18-ամսյա ժամկետի ընթացքը, որով օտարերկրյա քաղաքացիները, որոնք ստացել են ԵԱՏՄ-ում մշտական ​​բնակության համար վերաբնակեցված անձի, հարկադիր վերաբնակեցվածի, փախստականի կարգավիճակ, հնարավորություն ունեին ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծել անձնական գույք՝ արտոնյալ պայմաններով՝ առանց մաքսատուրք։

 

Գլխավոր լուսանկարը՝ ՊԵԿ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter