HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Կառավարությունը նախատեսում է պարտադիր զինծառայությունից ազատել ծանրորդ Անդրանիկ Կարապետյանին

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատել ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Անդրանիկ Կարապետյանին։ Կառավարության համապատասխան որոշման նախագիծը ներկայացվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Անդրանիկ Կարա­պետյանին կառավարության 2020 թվականի հուլիսի 23-ի որոշմամբ տարկետում էր տրվել մինչև 2021 թվականի ամառային զորակոչը։ Նախագծում ասվում է, որ այժմ նա պատրասվում է մասնակցելու 2021 թվականի նոյեմբերին կայանալիք աշխարհի առաջնությանը և 2022 թվականի Եվրոպայի և աշխարհի առաջնություններին: Ուստի անհրաժեշտություն է առաջացել Անդրանիկ Կարապետյանին ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից։

Անդրանիկ Կարապետյանը 25 տարեկան է։ Իր կարիերայի ընթացքում գրանցած ամենամեծ հաջողությունը եղել է 2016 թվականին 77 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճելը։ Այս քաշային կարգում ավելի վաղ՝ 2015թ․, Կարապետյանը դարձել էր աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր։ 

Երկու շաբաթ առաջ՝ ապրիլի 8-ին, Անդրանիկ Կարապետյանը Մոսկվայում մասնակցեց Եվրոպայի հերթական առաջնությանը, որտեղ 89 կգ քաշային կարգում կրկին դարձավ բրոնզե մեդալակիր, իսկ այդ քաշում Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Հայաստանի հավաքականի մեկ այլ ծանրորդ՝ Կարեն Ավագյանը։

Նշենք, որ Անդրանիկ Կարապետյանին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու որոշման նախագիծն ուժի մեջ կմտնի միայն կառավարության նիստի ընթացքում հավանության արժանանալուց հետո։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter