HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատախազության դիմաց երեկ տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել

Դատախազության շենքի դիմաց երեկ՝ ապրիլի 22-ին, տեղի ունեցած բողոքի ակցիայի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում հայտնեցին Ոստիկանության լրատվության վարչությունից։ Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասով: Խոսքը խուլիգանության մասին է։

Նշենք, որ մի խումբ քաղաքացիներ երեկ բողոքի ակցիա էին իրականացնում Դատախազության շենքի դիմաց՝ պահանջելով ազատ արձակել Սյունիքի մարզում տեղի ունեցած բողոքի ակցիաների առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալված անձանց, և բողոքի ակցիայի ընթացքում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և բողոքի ակցիայի մասնակիցների միջեւ։ Ակցիայի մասնակիցներից ոմանք ձվեր են նետել դատախազության շենքի ուղղությամբ, ինչից հետո ոստիկանները սկսել են նրանց բերման ենթարկել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter