HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարն ազատ արձակվեց

Սյունիքի դեպքերով ձերբակալված Արթուր Հայրապետյանն, ով Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարն է, քիչ առաջ ազատ արձակվեց՝ դատավոր Վարդան Գրիգորյանի որոշմամբ։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Հայրապետյանի պաշտպան Միքայել Շխիմյանը՝ հայտնելով, որ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Հայրապետյանի ձերբակալման որոշումը։ Արթուր Հայրապետյանը, հիշեցնենք, ձերբակալվել էր Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու կասկածանքով,  այսինքն՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով։ Հայրապետյանի կասկածանքը վերաբերում է Շուռնուխում Նիկոլ Փաշինյանի մեքենայի ուղղությամբ ձվեր նետելու դրվագին։

Շխիմյանի մեկ այլ պաշտպանյալ՝ Հայկ Հայրապետյանը, երեկ ուշ երեկոյան ազատ է արձակվել դատավոր Դավիթ Հարությունյանի որոշմամբ։ Հայրապետյանը ձերբակալվել էր Քրեական օրենսգրքի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 5-րդ կետերով նախատեսված արարք կատարելու կասկածանքով, այսինքն՝ խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով և բացառիկ ցինիզմով։ Հայկ Հայրապետյանին վերագրվող կասկածանքը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ Մեղրի այցի ընթացքում բողոքի ակցիաների ժամանակ տեղի ունեցած իրադարձություններին։

Շխիմյանի երրորդ պաշտպանյալի՝ Նարեկ Կարապետյանի ձերբակալման դեմ բողոքը կքննվի այսօր՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի վարույթում։ Հիշեցնենք՝ Կարապետյանն այն անձն է, ով ինքնակամ ներկայացել է Քննչական կոմիտե, և քննիչը նրան ձերբակալել է՝ փախուստը կանխելու նպատակով։

Լուսանկարում՝ պաշտպան Միքայել Շխիմյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter