
«Մեր ժողովուրդները դարերով խաղաղությամբ ապրել են այս հողերում». Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուղերձ է հղել Պոլսի հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն, ապրիլի 24-ի առթիվ, իր ամենամյա ավանդական ուղերձն է հղել Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին՝ նշելով, որ հարգում է Օսմանյան կայսրությունում զոհված հայերի հիշատակը։ Ուղերձը հրապարակվել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի կողմից։
Cumhurbaşkanı @RTErdogan, Türkiye Ermenileri Patriği Sahak Maşalyan’a mesaj gönderdi.
— T.C. Cumhurbaşkanlığı (@tcbestepe) April 24, 2021
"Türkler ile Ermenilerin yüzyıllarca süren ve insanlığa örnek olan birlikte yaşama kültürünün unutulmasına izin veremeyiz.” pic.twitter.com/uxJo2p8fr4
«Մեր ժողովուրդները դարերով խաղաղությամբ ապրել են այս հողերում։ Մենք չպետք է թույլ տանք մոռացության մատնել թուրքերի և հայերի համակեցության մշակույթը, որը բազմապատկվել է հարյուրավոր տարիներ և օրինակ համարվել ողջ մարդկության համար։ Հարգանքով ոգեկոչում եմ Օսմանյան պետության հայերի հիշատակը, որոնք զոհվել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ստեղծված դժվարին պայմաններում, ցավակցություն եմ հայտնում նրանց թոռներին»,- նշվում է ուղերձում։
Էրդողանը նաև կոչ է արել զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ՝ «բարիդրացիության և փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա»։ «Ղարաբաղյան ճգնաժամի կարգավորումից հետո մենք բարձրաձայն հայտարարել ենք Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման պատրաստակամության մասին։ Այսօր ես կրկնում եմ այդ կոչը»,- նշել է Էրդողանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ի իր հայտարարության մեջ ԱՄՆ նախագահը ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը՝ նշելով, որ «ամեն տարի այս օրը մենք հիշում ենք նրանց, որոնք մահացել են Օսմանյան ժամանակաշրջանում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժամանակ և կրկին հանձն ենք առնում կանխել երբևէ նման վայրագության կրկնումը»։
Լուսանկարը՝ արխիվային/breakingnewsturkey.com-ից
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել