HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Միասնական մոտեցումներ՝ բույսերի նոր հիվանդությունների կանխարգելման համար

Եվրասիական տնտեսական միության երկրների ղեկավարները ապրիլի վերջին համաձայնության են եկել կիրառելու համակարգված և միասնական միջոցառումներ՝ կանխելու բույսերի մի շարք հիվանդությունների տարածումը։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է լոլիկի պտուղների շագանակագույն բծավորմանը, լոլիկի բծավոր մարմանն (թառամում) ու «պեպինո» խճանկարային վարակին։

Այս հարցի վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անցկացրած քննարկումների արդյունքում ԵԱՏՄ պետությունները համաձայնել են, որ անհրաժեշտ է վերահսկողական միջոացառումներ իրականացնել հենց սկզբնական փուլում՝ կատարելով բույսերի սերմերի, տնկիների և պտուղների ուսումնասիրություն: Սա, ըստ ԵՏՀ-ի, թույլ կտա ապահովել բուսասանիտարական անվտանգությունը Միության տարածքում։

Բացի այդ, Միջգերատեսչական խորհուրդը հանձնարարել է ԵՏՀ-ին մշակել արագ արձագանքման համաձայնեցված կարգ, որով ԵԱՏՄ երկրները պետք է առաջնորդվեն Միության կարանտինային օբյեկտների միասնական ցուցակում չընդգրկված վնասատու հայտնաբերելու դեպքում։

Նշենք, որ 2021թ մարտի սկզբին ԵՏՀ-ն փոփոխություններ էր մտցրել կարանտինային բուսասանիտարական վերահսկողության իրականացման ընթացակարգի դրույթներում։ 

Իսկ դեռևս այս տարվա հունվարի վերջին ԵԱՏՄ անդամ երկրների՝ բույսերի կարանտինով զբաղվող լիազորված մարմինների ղեկավարներըինչպես նաև՝ ԵՏՀ ներկայացուցիչները քննարկել էին բուսասանիտարական ոլորտին վերաբերող օրենսդրության թարմացմանը վերաբերող հարցեր՝ հայտնելով, որ մշակվել է Միության օրենքում փոփոխություններ կատարելու հետագա գործողությունների պլանը, իսկ հետագայում լրացվելու է ենթակարանտինային վնասատուների ցանկը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter