HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երուսաղեմի հայկական թաղամասը հարաբերական հանդարտ է

Երուսաղեմի որոշ թաղամասեր, հիմնականում՝ մուսուլմանական, փոթորկոտ վիճակում են, տակնուվրա եղած։ Իսկ քաղաքի մյուս թաղամասերը, այդ թվում Հին քաղաքում գտնվող հայկական թաղամասը, հարաբերական հանդարտ են։ Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց Երուսաղեմի հայկական համայնքի ներկայացուցիչ Սերոբ Սահակյանը։

Վերջինիս փոխանցմամբ՝ հայկական թաղամասն ավելի հանդարտ է եւ մուսուլմանական փողոցների հետ մասնավոր կապ չունի։ Նա նշեց, որ մայիսի 10-ին պաղեստինցիների կողմից առաջին հրթիռն է արձակվել Երուսաղեմի վրա, սակայն դրանք հիմնականում արձակվում են Թել Ավիվի եւ ծովափնյա քաղաքների ուղղությամբ։ Ս. Սահակյանի փոխանցմամբ՝ Թել Ավիվի եւ մյուս քաղաքների հայ բնակչության շրջանում կորուստների լուրեր չեն եղել:

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին պաղեստինցիների եւ իսրայելական ոստիկանության միջեւ բախումներ էին սկսվել Երուսաղեմի Ալ Աքսա մզկիթի մոտ, որը գտնվում է Տաճարի լեռան վրա. վերջինս սրբավայր է թե՛ մուսուլմանների, թե՛ իսրայելցիների համար: Բախման պատճառ էր դարձել Իսրայելի դատարանի հնարավոր որոշումը պաղեստինցի ընտանիքներին Երուսաղեմի արեւելյան Շեյխ Ջարահ թաղամասից վտարելու մասին։ Այդ թաղամասի հանդեպ հավակնություններ ունեն իսրայելցիները: Բախումները իսրայելցիների ու պաղեստինցիների միջեւ վերաճել են զինված գործողությունների:

Լուսանկարում՝ Երուսաղեմի հայկական թանգարանը (wikipedia.org)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter