HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ոստիկանությունն առաջարկում է նոր տառեր ավելացնել պետհամարանիշներում կիրառելու համար

Ոստիկանությունը առաջարկում է ավելացնել տրանսպորտային միոցների հաշվառման համարանիշների վրա տպվող տառերի ցանկը։ Նախատեսվում է փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 816-Ն որոշման մեջ, որով սահմանվել են պետհամարանիշների վրա օգտագործվող տառերի ցանկը։

Ըստ այդ որոշման 3-րդ հավելվածի՝ ավտոմեքենաների հաշվառման համարանիշների վրա կիրառվում են լատինական այբուբենի «A», «C», «D», «F», «G», «L», «M», «N», «O», «P», «Q», «R», «S», «T», «U», «V», «X» և «Z» տառերը։ 

Ոստիկանության առաջարկած փոփոխությամբ՝ նախատեսվում է այդ ցանկում ավելացնել նաև «B», «E», «H», «I», «J», «K», «W» և «Y» տառերը։

Ճանապարհային ոստիկանությունը հայտնում է, որ գնալով նվազում է մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշեր ձեռք բերելու պահանջարկը, քանի որ գործող որոշմամբ սահմանված տառեր պարունակող և հետաքրքրություն ներկայացնող համարանիշերը գրեթե սպառվել են: Ուստի անհրաժեշտություն է առաջացել ավելացնել համարանիշներում կիրառվող տառերի ցանկը։ Այդ կերպ ոստիկանությունը նախատեսում է, որ պետական բյուջեի եկամուտները էականորեն կավելանան։

Մասնավորապես, ոստիկանության հաշվարկներով՝ հաշվառման համարանիշերի թողարկումը 8 նոր տառերով թույլատրելու դեպքում պետբյուջեի ընդհանուր կանխատեսվող եկամուտը կկազմի՝ 73,7 միլիարդ դրամ, իսկ ծախսը՝ 2,1 միլիարդ դրամ՝ կապված տարեկան ձեռք բերվող հաշվառման համարանիշերի խմբաքանակի չափը մեծացնելու հետ։

Հավելենք, որ այս նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Այն ուժի մեջ կմտնի միայն կառավարության հավանությանն արժանանալուց հետո։

Ընթերցեք նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter