HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Վարդենիսի քաղաքապետ. «Այս պահին բանակցությունները շարունակվում են, փորձում ենք խուսափել բախումներից»

Երեկ կեսօրից հետո Վարդենիս համայնքի կազմի մեջ մտնող Վերին Շորժա, Ներքին Շորժա բնակավայրերի, Գեղամասար խոշորացված համայնքի Կութ բնակավայրի տարածքներում դիրքային տեղաշարժ չի եղել։ Այս մասին «Հետքի» հետ զրույցում հայտնեց Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը։

Հակառակորդը նշված հատվածներում առաջ է եկել մինչև երեկ կեսօր, բայց թե քանի կիլոմետր, ասել չեմ կարող, դրանից հետո առաջխաղացումներ, չեն եղել,»- նշեց Մելքոնյանը։

Նրա խոսքով՝ բանակցություններն ընթանում են ռուս խաղաղապահների միջնորդությամբ, մասնակից են հայկական ու ադրբեջանական կողմերը։

«Փորձում ենք ամեն կերպ խուսափել բախումներից, այս պահին բանակցությունները շարունակվում են, ես կոնկրետ ներկա չեմ, բայց որոշակի հեռավորությունից հետևում եմ,- նշեց Արամ Մելքոնյանը:

Թե քանի կիլոմետրով է հակառակորդը առաջ եկել բնակավայրերի հատվածում, Արամ Մելքոնյանը չնշեց՝ խնդրելով ճշտել դա Պաշտպանության նախարարությունից։ ՊՆ-ից, սակայն, որևէ մեկնաբանություն չտվեցին։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Սյունիքի մարզի Սև լճի հատվածում ադրբեջանցիները 3,5 կմ առաջ են եկել` հատելով ՀՀ պետական սահմանը։ Բանակցությունները հակառակորդին նախկին դիրքեր ուղարկելու ուղղությամբ  դեռևս շարունակվում են։ Երեկ՝ մայիսի 13-ին, հակառակորդը դիրքային առաջխաղացում էր ունեցել նաև Վարդենիսի շրջանի Վերին Շորժա, Ներքին Շորժա և Կութ բնակավայրերում։

Նշենք, որ ըստ Razm.info-ի տեղորոշման՝ Վերին Շորժայի հատվածում ադրբեջանցիները ՀՀ տարածք են մտել 2 կմ։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter