HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Լիլիթ Մակունցը Փաշինյանի նշած աշխատանքային փաստաթղթի բովանդակությանը ծանոթ չէ

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այդպես էլ միանշանակ չպնդեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագծման եւ սահմանազատման մասին շրջանառվող փաստաթղթում Հայաստանի տարածքային ամբողջականությանը վնասող որևէ դրույթ չկա, միայն նշեց` իր տեղեկություններով՝ ռուսական կողմը Հայաստանին առաջարկել է համատեղ եռակողմ հանձնաժողով ստեղծել` քննարկելու դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերը:

Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Մակունցը:

«Իմ տեղեկություններով՝ հայկական կողմն արձագանքնել է, որ աշխատանքային խումբ ձևավորելու ցանկացած հնարավորություն կարող է լինել միայն այն պարագայում, եթե Ադրբեջանի զինված ուժերն ամբողջությամբ լքեն Հայաստանի տարածքը»,- ասաց նա:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով սոցցանցերում քննարկվող փաստաթղթին, ասաց, որ կա աշխատանքային փաստաթուղթ, սակայն կոռեկտ չէ դրա վերաբերյալ մանրամասներ ներկայացնել: Փաշինյանը նաև ընդգծեց` Ադրբեջանի կողմից պայմանավորվածությունները կյանքի կոչելու դեպքում պատրաստ է այն ստորագրել, քանի որ փաստաթուղթը 100%-ով համապատասխանում է Հայաստանի ազգային շահին:

Մակունցը նշեց` փաստաթղթի մանրամասներից տեղյակ չէ, ուստի որևէ տեղեկություն հաղորդել չի կարող:

Անդրադառնալով Հայաստանի տարածքից որևէ գյուղ Ադրբեջանին զիջելու մասին խոսակցություններին՝ Լիլիթ Մակուցն ասաց. «Իմ տեղեկություններով՝ չկա որևէ հարց, որի մասին նշեցիք: Կարծում եմ` դժվար չէ գուշակել այն, ինչ հրապարակվել է, եթե նման բան լիներ, որևէ բան չէր խանգարում տվյալ անձանց ոչ թե փակել այդ հատվածները, այլ հրապարակել դրանք»:

Մակունցի խոսքով` զարգացումներ լինելու դեպքում վարչապետի պաշտոնակատարն այդ մասին կխոսի: Խորհրդարանական մեծամասնության ղեկավարն այդպես էլ չհստակեցրեց` արտահերթ նիստին կմասնակցե՞ն, թե ոչ, ասաց` նախագծի հիմնավորումներից է կախված:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter