HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Փաշինյանը ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտություն չի տեսնում

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտություն չի տեսնում:

Այս մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանին ասաց Նիկոլ Փաշինյանը` արձագանքելով պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին:

«Ռազմական դրություն կարող է, Աստված մի արասցե, իրավիճակի կտրուկ սրման դեպքում տեղի ունենալ, մենք հույս ունենք, որ ոչ միայն այն կտրուկ չի սրվի, այլև կստանա այն լուծումը, որի մասին մենք խոսում ենք»,- ասաց Փաշինյանը` նկատի ունենալով քաղաքական ճանապարհով իրավիճակի հաղթահարումը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց` շարունակվելու են խորհրդակցությունները ՀԱՊԿ շրջանակներում, ՌԴ-ի հետ, որովհետև ՀՀ-ն բացի ՀԱՊԿ շրջանակներից ունի նաև երկկողմ անվտանգային համագործակցություն Ռուսաստանի հետ: Հայաստանը ԻԻՀ- հետ ևս խորհրդակցություններ ունի, Իրանի ԱԳ նախարարի հետ բովանդակային շատ լուրջ քննարկումներ են եղել:

«Պետք է արձանագրել, որ հետպատերազմյան Հայաստանի անվտանգային համակարգը լուրջ փորձություն է ապրում, բայց համոզված ենք, որ այս փորձությունը ՀԱՊԿ և հայ-ռուսական անվտանգային համագործակցությունը հաջողությամբ կհաղթահարվի»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց` հարցը քաղաքական ճանապարհով չլուծելու, ողջամիտ լուծումներ չլինելու դեպքում պետք է մտածել երկրի տարածքային ամբողջականությունը ռազմական եղանակով պաշտպանելու մասին:

Մեկնաբանություններ (1)

George A
Pashinian must be the most incompetent leader in the universe.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter