HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Է. Մարուքյան. «Թող սանկցիաներ կիրառեն Ալիևի ընտանիքի բիզնեսների նկատմամբ․ 10 րոպե անց գերիներին ազատ կարձակեն»

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այն կարծիքին է, որ միջազգային հանրությունը չի կիրառում իր լծակները Ադրբեջանի նկատմամբ` պարտադրելով վերջինիս ազատ արձակել գերիներին: Ըստ նրա` միայն դատապարտող հայտարարություններ են հնչում, սակայն ոչ գործուն քայլեր, ինչպես օրինակ` պատժամիջոցների կիրառում: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Մարուքյանը:

«Ուր է միջագային ճնշում, միայն հայտարարություններ ենք տեսնում։ Թող սանկցիաներ կիրառեն Ալիևի ընտանիքի բիզնեսների նկատմամբ: Սանկցիաներ կիրառելուց տասը րոպե անց գերիներին ազատ կարձակեն»,-ասաց նա:

Անդրադառնալով վարչապետի պաշտոնակատարի առաջարկին՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրներին` դիտորդներ տեղակայել ՀՀ սահմանի այն հատվածում, որտեղ տեղակայվել են ադրբեջանական զորամիավորումները, Մարուքյանն ասաց.

«Մինչ օրս չունենք որևէ երկրի պատրաստակամություն առ այն, որ պատրաստ են դիտորդներ բերել: Իրատեսական կհամարեի, որ գոնե ԵԱՀԿ Միսմկի խմբի երկրներից մեկն ասեր` պատրաստ ենք դիտորդներ տեղակայել, սակայն այս պահին չկա նման հայտարարություն»:

Ինչ վերաբերում է արդեն նախկին նախարար Արա Այվազյանի հրաժարականին ու հրաժարականի պատճառներին, Մարուքյանն ընդգծեց` զարմացած է, քանի որ անվտանգության խորհրդի դռնփակ նիստում ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցություններից ներկա են եղել, և նախարարը կարող էր հենց այնտեղ էլ զգուշացնել հակապետական ծրագրերի մասին:

«Ինչ հանձնարարություն տալիս էր վարչապետի պաշտոնակատարը, ինքը գլխով էր անում, ասում` ճիշտ այդպես: Եթե անվտանգության խորհրդի նիստում չի ասում իր ասելիքը, էլ ուրիշ ինչ ֆորմատով պետք է ասի»,- եզրափակեց ԼՀԿ ղեկավարը:

Մեկնաբանություններ (1)

Ruben minasyan
Why should they ? Dream on!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter