HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ա. Ավանեսյանը` զոհվածների աճյունների պահման պայմանների մասին. «Եղել է խիստ անփույթ արարք, որն իր հետևանքն է ունեցել»

«Շատ ցավալի, վատ երևույթ է գրանցվել Դատաբժշկական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում, և ձեռնարկվել են բոլոր միջոցները, որ պատասխանատու անձինք խստագույնս պատժվեն»: Այս մասին խորհրդարանի արտահերթ նիստում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը` անդրադառնալով զինվորների դիերի ոչ պատշաճ պահման պայմաններին:

Ավանեսյանի կարծիքով`ցանկացած արարք պետք է գնահատվի կոնկրետ արարքի շրջանակում և չդառնա տվյալ անձին ամբողջական զրոյացնող կամ ամբողջական համակարգը պախարակող երևույթ:

«Այո, ռացիոնալիզմի շրջանակերում եղել է խիստ անփույթ արարք, որն իր հետևանքն ունեցել է, ընթանում է քննություն, դրա արդյունքում ինչ պարզվի, ըստ այդմ կձեռնարկվեն նաև համապատասխան գործողություններ, բայց պիտի հորդորեմ, որ բոլորս մնանք օրենքի շրջանակներում»,-ասաց նա: Նախարարի պաշտոնակատարն ընդգծեց` դեռ պատերազմի առաջին օրերից դատաբժիշկներն իրենց նվիրյալ աշխատանքն են կատարել, դատաբժիշկը վիրավոր ոտքով օրեր շարունակ իր մասնագիտական ծառայություններն է մատուցել, ապա հավելեց` յուրաքանչյուր ծառայությունում, համակարգում լինում են բացթողումներ, սխալներ, երբեմն էլ` զանցանքներ:

«Սակայն, դրանք պետք է գնահատվեն կոնկրետ տվյալ  արարքի շրջանակներում, ստանան իրավական գնահատական և ունենան հետևանքներ»,-ասաց նա:

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ընդգծեց` իր լիազորությունների շրջանակում հետամուտ է լինելու, որ մարդիկ, ովքեր մեղավորություն ունեն այդ հարցի առնչությամբ, պատասխանատվություն կրեն:

«Իսկ այն քաղաքական գործիչները, ովքեր փորձում են շահարկման թեմա սարքել, հունիսի 20-ին  իրենց գնահատականը կստանան»,-ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter