Թեղուտցիները բացեցին ճանապարհը. ծեծողները հարցաքննվում են
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն այցելել է վաղ առավոտյան ճանապարհը փակած թեղուտցիներին: Հիշեցնենք, որ «Էյ Սի Փի» ընկերության անվտանգության ծառայության աշխատակիցները ծեծել էին թեղուտցի 5 երիտասարդի, ինչը վրդովեցրել էր գյուղացիներին, նրանք փակել էին «Թեղուտ» ՓԲԸ տանող ճանապարհը և պահանջում էին աշխատանքից հեռացնել անվտանգության այդ աշխատակիցներին: Մարզպետը խոստացել է, որ կկատարի թեղուտցիների պահանջը, ինչից հետո գյուղացիները բացել են ճանապարհը:
Ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Արթուր Հարությունյանը «Հետքին» տեղեկացրեց, որ թեղուտցիներին ծեծի ենթարկողներն այս պահին հարցաքննվում են բաժնում, և հարցաքննվելուց հետո նրանց մեղադրանք կառաջադրվի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել