HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

«Ամենակարևորը ՌԴ-ի հետ մեր հարաբերություններն ընդլայնելն է». ԲՀԿ-ն ներկայացրեց նախընտրական ծրագիրը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորները հունիսի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին կուսակցության նախընտրական ծրագրի, քարոզարշավի ռազմավարության և իրենց անելիքների մասին:

Անվտանգությանն ու արտաքին քաղաքականությանը վերաբերող դրույթները ներկայացրեց պատգամավոր Արման Աբովյանը։

Նրա համոզմամբ, այսօր բոլոր համակարգերը, որոնք պատասխանատու են Հայաստանի անվտանգության համար, քայքայված են։ Ամենամեծ խնդիրն այս պահին երկրի անվտանգությունն է։ 

Աբովյանի խոսքով, առաջին հերթին պետք է վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։
««Ամենակարևորը Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները, այս պարագայում` անվտանգության ոլորտում պետք է մաքսիմալ ընդլայնել, որքան հնարավոր է, դրա հետ մեկտեղ անհրաժեշտություն ենք տեսնում նաև Ռուսաստանի Դաշնության հետ կնքել ռազմա-քաղաքական պայմանագիր, որն ավելի արդիական կլինի, որը կհամապատասխանի բոլոր այն իրավիճակներին, որի առաջ այսօր կանգնած է Հայաստանի Հանրապետությունը։ Պետք է դադարել խաղալ անվտանգության հետ»,-նշեց պատգամավորը։

Նրա կարծիքով, եթե ուզում ենք ապրել անվտանգ երկրում, Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունների ընդլայնումն անխուսափելի է։

ԲՀԿ-ի գերնպատակը եղել և մնում է Արցախի անվտանգությունն ու միջազգային ճանաչումը։

Պատգամավորը շեշտեց, որ Արցախի տարածքային ամբողջականության վերականգնումը պետք է լինի խաղաղ բանակցային ճանապարհով, բայց եթե մենք չունենանք անվտանգության հզոր համակարգ, ապա խաղաղ բանակցային ճանապարհով այդ հարցը չի լուծվի։

«Եթե դու չունես հզոր բանակ, ուրեմն չունես ոչինչ, առանց հզոր բանակի երկիրը դատապարտված է միշտ լինել շատ ծանր իրավիճակում։ Մենք նախատեսում ենք բանակի կոփում ու ինչքան հնարավոր է արագ արդիականացում»,-ասաց նա։

Խոսելով արտաքին քաղաքականության մասին` Աբովյանն ընդգծեց սփյուռքի կարևորությունն ու նշեց, որ սփյուռքը չպետք է լինի լոկ ֆինանսական միջոցների հայթայթման աղբյուր։

Նախընտրական ծրագրի սոցիալ-տնտեսական մասը ներկայացրեց Արթուր Գրիգորյանը։ Նա կարեւորեց գյուղատնտեսական ծրագրերի բաժինն ու նշեց, որ ունեն գյուղատնտեսության նոր քաղաքականություն։ Կառավարության կառուցվածքում պետք է կատարվեն փոփոխություններ, պետք է վերականգնվի գյուղատնտեսության նախարարությունը։

Կրթական համակարգում նախատեսվող փոփոխությունները ներկայացրեց Վահե Էնֆիաջյանը: Նա նշեց, որ ուսման վարձավճարների պատճառով ուսանողները չպետք է զրկվեն բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու հնարավորությունից։ 

ԲՀԿ ընտրական ցուցակի 3-րդ համար, պատգամավոր Իվետա Տոնոյանը հավելեց, որ իրենց նախընտրական ծրագրերը բազմաթիվ են, դրանք կներկայացվեն քարոզարշավի ժամանակ: Ամփոփելով լրագրողների հետ հանդիպումը` Տոնոյանը նշեց, որ ԲՀԿ նախընտրական ծրագրում նշված են 10 մարզերի համաչափ զարգացման առաջնահերթությունը։ Երիտասարդ ընտանիքների համար մատչելի սոցիալական բնակարանաշինություն իրականացնելու ծրագրերը, ինչպես նաև արժանապատիվ նվազագույն կենսաթոշակ ու աշխատավարձ ապահովելու հարցը ևս կուսակցության առաջնահերթությունների շարքում է։

Մեկնաբանություններ (1)

This is a fantastic idea
Since Russia is doing nothing with the current security treaties that are signed by Armenia, the solution is to sign more treaties and integrate more with Russia. Armenia can sign so many treaties that it essentially becomes a Russian oblast. I can't wait until the residents of the Armenian oblast are sent to fight a great patriotic war in Ukraine for the second time.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter