HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վլադիմիր Պուտինն ու Շառլ Միշելը քննարկել են Արցախում առկա իրավիճակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ քննարկել է Արցախում առկա իրավիճակը՝ հաշվի առնելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հայտարարությունների հետագա իրականացման կարևորությունը։ Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ 

«Քննարկվել է Արցախում առկա իրավիճակը՝ հաշվի առնելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների հետագա իրականացման կարևորությունը։ Առաջնային խնդիրների շարքում նշվել են տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, բնակչության հումանիտար խնդիրների լուծումը։ Շառլ Միշելն իր աջակցությունն է հայտնել իրականացվող աշխատանքին, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գծով»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքներով ընդունվել էր համատեղ հայտարարություն, համաձայն որի՝ ձևավորվեց տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական ուղիների ապաշրջափակման հարցերով զբաղվող եռակողմ աշխատանքային խումբ՝ երեք երկրների փոխվարչապետների համանախագահությամբ։ Աշխատանքային խմբում Հայաստանը ներկայացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Ավելի ուշ, Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, որ աշխատանքային խմբի աշխատանքները չեն շարունակվում։

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter