HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ռոբերտ Քոչարյանի գրքի պատկերով պաստառները ԿԸՀ-ն դարձյալ ճանաչեց նախընտրական քարոզչության հետ ասոցացվող

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստով դարձյալ նախընտրական քարոզչության հետ ասոցացվող ճանաչեց 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի պատկերով և «Հայաստանը կառուցելիս» գրառմամբ պաստառը: Կողմ քվեարկեցին հանձնաժողովի բոլոր անդամները:

Հիշեցնենք, որ հանձնաժողովը 2021թ. մայիսի 31-ին ևս այդ հարցով որոշում էր կայացրել: Հանձնաժողովը նկատի ունենալով, որ Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակով գրանցված է ԱԺ 2021թ. հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների պատգամավորության թեկնածու,  գտել է, որ նրա հեղինակած գրքի պատկերով պաստառներն իրենց բովանդակությամբ ասոցացվում են նախընտրական քարոզչության հետ: 

Ռոբերտ Քոչարյանը հայցադիմում էր ներկայացրել վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ԿԸՀ-ի նշված որոշումը: Հունիսի 6-ին վարչական դատարանը բավարարել էր ՀՀ երկրորդ նախագահ, պատգամավորության թեկնածու Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումը՝ Կենտրոնական հանձնաժողովի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:

Դատարանը՝ նախագահությամբ Լիանա Հակոբյանի, արձանագրել է, որ օրենսգրքի որևէ նորմում բացահայտված չէ «քարոզչության հետ ասոցացվող» հասկացության բովանդակությունը: Այս հասկացության բովանդակությունը բացահայտված չէ նաև ներպետական օրենսդրության որևէ այլ նորմատիվ իրավական ակտում, ինչպես նաև որևէ միջազգային իրավական փաստաթղթում: Ավելին, Ընտրական օրենսգիրքը չի բովանդակում նաև «քարոզչություն», «քարոզչական նյութ, պաստառ» եզրույթների սահմանումները: Նշված եզրույթների բովանդակությունների՝ օրենսդրությամբ սահմանված չլինելու պայմաններում դատարանը փաստում է, որ այս առնչությամբ Ընտրական օրենսգիրքն այդ մասով բավարար չափով հստակ և որոշակի չէ:

ԿԸՀ նախագահը թեև նշեց, որ օրենսգրքով ասոցացման սահմանումը տրված չէ, սակայն ասաց, որ այն բնական է, քանի որ գնահատողական է, ինչի իրավունքն ունեն անել տարածքային ընտրական հանձնաժողովներն ու ԿԸՀ-ն:

Տ. Մուկուչյանն ասաց, որ պաստառներն ընդհանրապես չեն արգելվում, այլ սահմանափակումը վերաբերում է միայն քարոզչության ժամանակահատվածում, քանի որ ասոցացվում է նախընտրական քարոզչության հետ:

Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը ԿԸՀ նիստում հայտարարեց, որ վարչական դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտել և փորձ է արվում շրջանցել դատական ակտը:

Ներկայացուցիչը, մեջբերելով մի շարք նախադեպային ակտեր, փաստեց, որ փաստացի խախտվում է Ռ. Քոչարյանի իրավունքը և պաստառները չեն կարող ճանաչվել «ասոցացվող»:

Տիգրան Մուկուչյանն ասաց, որ ծանոթ են դատարանի վճռին, և չկա հստակ գնահատական «ասոցացմանը» և հիմնականում վերաբերում՝ էր որոշման չպատճառաբանված լինելուն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter