HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ռոբերտ Քոչարյան․ «Հայաստանը պետք է ունենա ազգային ավիափոխադրող»

Հայաստանը պետք է ունենա ազգային ավիափոխադրող, և 44-օրյա պատերազմի ժամանակ բոլորը հասկացան, որ դա մեծ պրոբլեմ է։ Այս մասին Ապարանում նախընտրական հանդիպման ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով քաղաքացիական ավիացիայի խնդիրների մասին քաղաքացիների մեկի հարցին։

Քոչարյանը նշեց, որ իր նախագահության տարիներին մեր ազգային ավիափոխադրողը (նկատի ուներ «Արմավիան») միայն Եվրոպայի ուղղությամբ օրական 7 չվերթ էր իրականացնում։ Երկրորդ նախագահը շեշտում է, որ անպայման պետք է վերականգնել ազգային փոխադրողի կարգավիճակը և օգնել, որպեսզի մի ավիաընկերություն որպես ազգային փոխադրող ոտքի կանգնի։

«Հայաստան» դաշինքնի առաջնորդը քաղաքացիական ավիացիայի ոլորտը տապալելու համար մեղադրեց գործող իշխանություններին։

«Վերջին երեք տարիներին ընդհանրապես կառավարում ուղղակի չկա։ Այն ինֆորմացիային, որին ես տիրապետում եմ, ուղղակի այդ վարչությունում մարդ չկա, որը գոնե պրիմիտիվ գաղափար կունենա ավիացիայի վերաբերյալ։ Մեր մոտ, հետաքրքիր է, եթե ավիատմոս ես ծախել, կարող են դնել ավիացիայի ղեկավար։ Տոմս ծախելն ու ավիացիան ղեկավարելը լրիվ տարբեր բաներ են»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը և ավելացրեց, որ գործող իշխանությունները չեն հասկանում, թե ինչ է մեծ համակարգերի կառավարումը։ 

Լուսանկարը՝ «Հայաստան» դաշինքի ՖԲ էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter