HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ռոբերտ Քոչարյան․ «Վանաձորը պետք է լուրջ տուրիստական կենտրոն դարձնենք»

Իշխանության գալու դեպքում «Հայաստան» դաշինքը ծրագրեր կիրականացնի, որպեսզի Վանաձորը դառնա տուրիստական կենտրոն։ Այս մասին Վանաձորում հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ նկատելով, որ Լոռու մարզկենտրոնը որոշ ոլորտներում հետ է մնացել մյուս քաղաքներից։

Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ իր նախագահության տարիներին Գյումրիում և Սպիտակում ավելի շատ աշխատանքներ են արել, սակայն պատճառն այն է եղել, որ Գյումրին և Սպիտակը առավել շատ էին տուժել 1988 թվականի ավերիչ երկրաշարժից։ Երկրորդ նախագահը նշեց, թե լինելով Գյումրիում նկատում է, որ այնտեղ տուրիստական հոսքերը շատ ավելին են, և պետք է այնպես անել, որ Վանաձորը նույնպես տուրիստական քաղաք դառնա։

«Մենք այստեղ պետք է բազմաթիվ ծրագրեր իրականացնենք, որպեսզի Վանաձորը դառնա լուրջ տուրիստական կենտրոն։ Ինձ ասում են, թե այստեղ մի սար կա, որը կարող է երկրորդ Ծաղկաձոր դառնալ Հայաստանի համար։ Այդ սարով ես չեմ քայլել, չգիտեմ նրա պոտենցիալը լեռնադահուկային հանգստավայր դառնալու համար, սակայն խոստանում եմ ձեզ՝ եթե այդ պոտենցիալը կա, ապա ներդրողներ կգտնենք և կփորձենք երկրորդ լեռնադահուկային կենտրոնը սարքել»,- ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդը։

Քոչարյանը խոստացավ նաև խրախուսել փոքր և միջին բիզնեսը Վանաձորում, քանի որ ըստ նրա՝ փոքր և միջին բիզնեսը պետք է զբաղեցնի տնտեսության զգալի հատվածը։ Իր նախագահության տարիներին, Քոչարյանի խոսքով, փոքր և միջին բիզնեսի ծավալը համախառն ներքին արդյունքում հասցվել էր 46 տոկոսի, իսկ այսօր այդ թիվը գնալով նվազում է։ 

Նշենք, որ «Հայաստան» դաշինքը հունիսի 12-ին՝ քարոզարշավի 6-րդ օրը, Լոռու մարզում է։ Մինչև Վանաձորը՝ դաշինքի ներկայացուցիչները եղել են Սպիտակում, Ստեփանավանում և Տաշիրում։ Լոռու մարզում «Հայաստան» դաշինքի վերջին կանգառը Ալավերդին է։

Լուսանկարը՝ «Հայաստան» դաշինքի ՖԲ էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter