HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Դա լավ օր էր Ռուսաստանի համար». Թրամփը՝ ժնևյան գագաթնաժողովի արդյունքների մասին

Ժնևում Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը դարձել է Ռուսաստանի հաջողությունը, բայց ոչ Միացյալ Նահանգների։ Այդ մասին Fox News-ի եթերում հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։ 

«Մենք Ռուսաստանին տրամադրել ենք բարձր ամբիոն։ Եվ ոչինչ չենք ստացել։ Կարծում եմ, որ դա լավ օր էր Ռուսաստանի համար։ Սակայն չեմ մտածում, որ մենք դրանից ինչ-որ բան ստացանք»,- նշել է Թրամփը։ 

Հիշելով Պուտինի հետ իր հանդիպման մասին՝ Թրամփը նշել է, որ «իրոք լավ հարաբերություններ է ունեցել նրա հետ», սակայն ամերիկյան նախագահների մեջ ամենակոշտ դիրքորոշումն է ունեցել Ռուսաստանի նկատմամբ՝ սահմանելով նոր պատժամիջոցներ։ 

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին Ժնևում կայացել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Գագաթնաժողովը ձգվել էր մի քանի ժամ, որից հետո նախագահները հանդես էին եկել առանձին մամլո ասուլիսներով։ 

Կոլաժը՝ CNN-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter