HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ գյուղում ոստիկանության աշխատակիցն ընտրատեղամասում էր

Արարատ գյուղի 13/33 տեղամասում ոստիկանության աշխատակից կրտսեր սերժանտ Արման Ստեփանյանն ընտրատեղամասում էր։

Մեր հարցին, թե ինչո՞ւ է նա ընտրատեղամասում այլ ոչ թե դրսում, պատասխանեց, որ ունի դրա իրավունքը։ «Ով ասեց, որ չունեմ, ունեմ»,- նշեց նա։ 

Մեր առարկությունից հետո առաջարկեց ճշտել դրսում կանգնած իր գործընկերոջից՝ ենթասպա Արման Հովհաննիսյանից։ Վերջինս հաստատեց, որ ոստիկանության աշխատակիցն ընտրատեղամաս մտնելու իրավունք ունի միայն այն դեպքում, եթե նրան այնտեղ հրավիրի հանձնաժողովի նախագահը։

Թեեւ ժամանակ առ ժամանակ տեղամասում կուտակումներ էին առաջանում հանձնաժողովի նախագահ Պատվական Մարգարյանը փորձում էր մարդկանց հոսքն ընտրատեղամաս կրճատել։ Նա ընտրողներին խնդրում էր սպասել դրսում։

Պատվական Մարգարյանը նշեց, որ ընտրելու նոր կարգը հիմնականում դժվարություններ է առաջացնում տարեց ընտրողների շրջանում։

Արարատ գյուղում կա 3 ընտրատեղամաս։ Տեղամասում գրանցված է 2008 ընտրող։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter