
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 49,4%-ը
2021 թվականի հունիսի 20-ի Ազգային ժողովի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ժամը 20:00-ի դրությամբ, ընտրելու իրավունք ունեցող 2 593 572 քաղաքացիներից մասնակցել է 1 281 174-ը կամ 49,4 %-ը։ Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնում հայտնել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
Երևանում և մարզերում ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների մասնակիցների պատկերը հետևյալն է` Երևանում 859 000 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 442 846-ը, կամ 51,55 %-ը, Արագածոտնի մարզում 117 472 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 58 737-ը կամ 50 %-ը, Արարատի մարզում 223 360 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 113 625-ը կամ 50,87 %-ը, Արմավիրի մարզում 235 840 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 104880-ը կամ 44,47%-ը, Գեղարքունիքի մարզում 189 527 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել է 86 173-ը կամ 45,47 %-ը, Լոռու մարզում 233 552 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել է 109 141-ը կամ 46,73 %-ը, Կոտայքի մարզում՝ 242 022-ից քվեարկել է 121 212-ը կամ 50,08 %-ը, Շիրակի մարզում 226 763 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել է 93 510-ը կամ 41,24 %-ը, Սյունիքի մարզում քվեարկելու իրավունք ունեցող 109 726 քաղաքացիներից քվեարկել է 66 252-ը կամ 60,38 %-ը, Վայոց Ձորի մարզում՝ 46 620-ից քվեարկել է 26 132-ը կամ 56,5 %-ը, իսկ Տավուշի մարզում քվեարկելու իրավունք ունեցող 109 690 հոգուց քվեարկել է 58 666-ը կամ 53,48 %-ը։
2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել էր 1 261 105 մարդ կամ 48,63 %-ը։
Հիշեցնենք, որ ժամը 20:00-ին փակվել են Հայաստանում գործող բոլոր 2008 ընտրատեղամասերը։ Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում էր 25 քաղաքական ուժ, որոնցից 4-ը դաշինքներ են, իսկ մնացածը՝ կուսակցություններ։ Նրանցից շատերը նոր ձևավորված ուժեր էին, որոնք մինչ այս անծանոթ էին հայաստանցի ընտրողներին։
Լուսանկարը՝ Անի Սարգսյանի
Մեկնաբանել