
Դմիտրի Պեսկով․ «Մենք տեսանք, որ Փաշինյանի կուսակցությունը համոզիչ հաղթանակ տարավ»
Մոսկվան ցանկանում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններում հայ ժողովրդի ընտրությունը օգնի Հայաստանին դուրս գալ կայուն զարգացման հետագծի վրա և հաղթահարել դժվարությունները։ Այս մասին երկուշաբթի օրը լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Պեսկովը վստահեցրել է, որ Կրեմլում ուշադրությամբ հետևում են Հայաստանից եկող նորություններին և ողջունում են Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարությունը ընտրությունների կայացման վերաբերյալ․
«Մենք տեսնում ենք, որ Փաշինյանի կուսակցությունը համոզիչ հաղթանակ է տարել։ Մենք շնորհավորում ենք հայ ժողովրդին՝ ընտրությունների կապակցությամբ»,- ասել է Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է և գործընկերը։
Կրեմլի խոսնակն ընդգծել է նաև՝ հույս ունեն Հայաստանի կայուն զարգացումը կապահովվի այդ թվում ընդունված եռակողմ հայտարարությունների (Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան) իրականացման միջոցով։
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ խորհրդարան է անցել երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» (53,92 %), «Հայաստան» դաշինք (21,04 %) և «Պատիվ ունեմ» դաշինք (5,23 %)։
Լուսանկարը՝ Сергей Бобылев / ТАСС
Մեկնաբանել