HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Այս իշխանությունը չի լուծել գերիների վերադարձի ամբողջական հարցը, այլ պահի տակ փորձել է լուծել ռեյտինգի հարցը»․ Ա․ Վանեցյան

Այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանն այն հարցին՝ արդյոք ընդունում են ընտրությունների արդյունքները, պատասխանեց, որ այս պահին հավաքագրվում  են բոլոր ընտրախախտումները, և քննարկվում է այլ ուժերի հետ Սահմանադրական դատարան դիմելու հարցը: ՍԴ-ի որոշումից հետո կհայտարարեն՝ ընդունում են ընտրությունների արդյունքները, թե՞ ոչ։

Գերիների վերադարձի վերաբերյալ նշեց` ինքը հայտարարել է, որ, իշխանության գալով, երկու հարց են առաջնային համարելու՝ անվտանգությունը և գերիների վերադարձը։ Վանեցյանն ասաց, որ բավականին շատ շահարկումներ են եղել իր հայտարարությունից հետո` եթե կարող էր 2-3 օրվա ընթացքում լուծել գերիների վերադարձի հարցը, ինչու՞ չի լուծել։ Իր հայտարարության հիմքում եղել է հետևյալը` եթե ունենան իշխանական լծակներ, հնարավորություն` հանդես գալ պետության կողմից, ճիշտ աշխատելու դեպքում 2-3 օրվա ընթացքում կվերադարձնեն գերիներին։ «Դուք տեսաք, որ նախընտրական քարոզչության վերջին շաբաթվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը վերադարձրեց գերիների 15 հոգանոց խումբ մինապատման քարտեզների փոխանակման պայմանով: Հարց է առաջանում` եթե մինապատման քարտեզները կարող էին տալ ադրբեջանցիներին, և ադրբեջանցիները գերիներին վերադարձնեին 6 ամիս առաջ, ինչո՞ւ չեն արել այդ քայլը, ընդ որում` ռուսական կողմից եղավ հայտարարություն մամուլում, երբ Մուրադովը ՀՀ իշխանություններից ուզել է այդ մինապատ քարտեզը, ՀՀ ԶՈւ-ն ասել է, որ նման քարտեզներ բնության մեջ գոյություն չունեն, և Մուրադովն ասել էր, որ այդ քարտեզների վերադարձի պայմանով նա կարող է վերադարձնել Ադրբեջանում գերի գտնվող բոլորին։ Այս իշխանությունն իր քայլով չի լուծել գերիների վերադարձի ամբողջական հարցը, այլ պահի տակ փորձել են լուծել ռեյտինգի հարցը»,- նշեց դաշինքի ղեկավարը։

Արթուր Վանեցյանի խոսքով՝ եթե որոշում կայացնեն գնալ խորհրդարան, օգտագործելու են իրենց լծակները, հնարավորությունները, զբաղվելու են թե՛ գերիներ հարցով, թե՛ ՀՀ անվտանգային համակարգի վերադարձի հարցով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter