HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Նիկոլ Փաշինյան․ «Ուզում եմ հավատալ, որ Հայաստանում ընտրությունների արդյունքների կեղծման էջն անշրջելիորեն փակված է»

Կառավարության հունիսի 24-ի հերթական նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

Նա նշեց, որ միջազգային և տեղական դիտորդների, միջազգային հանրության արձանագրումը միանշանակ է՝ ընտրություններն անցել են ժոողովրդավարության չափանիշներին համապատասխան։ 

«Մենք, ըստ էության, նոր ստանդարտ ենք սահմանել։ Ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ 2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ կար այսպիսի մի կոնտեքստ, որ ասում էին՝ ընտրությունների արդյունքները նախապես ակնհայտ էին բոլորի համար և գործող կառավարությունը, այսպես ասած, ընտրությունների արդյունքները կեղծելու անհրաժեշտություն չուներ։ 2021 թվականի խորհրդարանական ընտրություննրի հնարավոր արդյունքները կանխատեսելի չէին և բոլորը գիտեին, որ երրորդ հանրապետության պատմության թերևս ամենաանկանխատեսելի ընտրություններն ենք անցկացնում։ Շատ կաևոր է, որ արձանագրեցինք մեր քաղաքական կամքը և արժեհամակարգը»,- հայտնեց վարչապետի պաշտոնակատարը։

Նրա խոսքով՝ հարուցված են քրեական գործեր ընտրակաշառքների, ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցություն գործելու, այլ դրսևորումների վերաբերյալ։ Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ դրանք պատշաճ քննություն կստանան։ 

«Ուզում եմ հավատալ, որ Հայաստանում ընտրությունների արդյունքների կեղծման էջն, իսկապես, անշրջելիորեն փակված է։ Ամենակարևոր արձագանքը, որ ընտրություններից հետո մենք ստանում ենք, ես գոնե լսել եմ, հետևյալն է՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար այլևս անառարկելի փաստ է, որ ինքը որոշիչ գործոն է Հայաստանում, և ինքն է իսկապես որոշում իշխանության ճակատագիրը Հայաստանում։ Ուրախ եմ, որ այ բարդ ճգնաժամի միջով անցնելով՝ ի վերջո եզրափակում և ամփոփում ենք այս արձանագրմամբ»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը։

Լուսանկարը՝ կառավարության մամուլի ծառայության

Մեկնաբանություններ (1)

Daniel M
Oh wow. I bet Pashinyan would have protesting in the street if he had lost. Hypocrite. Someone ought to check the cameras at the polling stations.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter