
Անահիտ Ավանեսյան․ «Քարոզարշավի հետևանքով ունենալու ենք կորոնավիրուսի հիվանդացության որոշակի աճ»
Նախընտրական քարոզարշավի հետևանքով կորոնավիրուսի հիվանդացության որոշակի աճ է գրանցվելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:
«Նախորդ 7 և 14 օրերի համեմատականները արդեն իսկ ցույց են տալիս մի փոքր աճ։ Ընտրություններից հետո անգամ այս երկու օրը հիվանդացության տեմպի բավական մեծացում ենք նկատում»,-նշեց ասաց Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ պատվաստումներն այս ընթացքում պիտի օգնեն, որպեսզի հնարավոր լինի խուսափել նման աճից։ Այսօր պատվաստված քաղաքացիների թիվը, նախարարի պաշտոնակատարի տվյալներով, կանցնի 70 000-ը։
Ըստ Անահիտ Ավանեսյանի՝ եթե իրեն առաջարկեն շարունակել պաշտոնավարել որպես նախարար, սիրով կընդունի այդ առաջարկը, իր նախասիրությունը գործադիրում է։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել