HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ս. Զաս. «Հայաստանի հարավում իրավիճակի սրումը սահմանային միջադեպ է և չի մտնում հավաքական պաշտպանության մասին ՀԱՊԿ կանոնադրության դրույթների տակ»

Հայաստանի հարավում իրավիճակի սրումը, որը պայմանավորված է Ադրբեջանի հետ նոր սահմանների հաստատմամբ, «սահմանային միջադեպ է» և չի մտնում հավաքական պաշտպանության մասին ՀԱՊԿ կանոնադրության դրույթների տակ։ Այդ մասին լրագրողներին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ 

«Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ ներուժը գործարկվում է միայն անդամներից մեկի նկատմամբ ագրեսիայի կամ հարձակման պարագայում։ Այստեղ գործ ունենք, որպես այդպիսին, սահմանային միջադեպի հետ։ Փառք Աստծո, այնտեղ զոհեր չկան, կրակոցներ՝ ևս։ Դա սահմանային միջադեպ է, որը պետք է լուծել։ Եվ մենք կողմ ենք այն խաղաղ ճանապարհով լուծելուն»,- նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Վերջինիս գնահատմամբ՝ հակամարտության սրում չի նկատվում։ «Ընդհանուր առմամբ, այսօր խոսել այն մասին, որ ներկայումս իրավիճակն այնտեղ սրվում է, ճիշտ չէ։ Սա արդեն լավ է, արդեն արդյունք է։ Առջևում շատ աշխատանք կա անելու սահմանի, վիճելի բոլոր խնդիրների լուծման մասով, բայց դրանք պետք է լուծել բանակցությունների սեղանի շուրջ»,- ընդգծել է Զասը։ 

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նաև հայտարարել է, որ մայիսին, ՀԱՊԿ-ին Հայաստանի պաշտոնական դիմումից հետո, կազմակերպությունը Հայաստանի սահմանային շրջաններում իրավիճակի վերաբերյալ խորհրդակցություններ է անցկացրել։ «Այսպիսի խորհրդակցություններ իրականացվել են պաշտպանության նախարարների, անվտանգության խորհրդի քարտուղարների մակարդակով, և ես կապի մեջ եմ եղել և՛ Հայաստանի արտաքին գործերի նախարարի, և՛ պաշտպանության նախարարի հետ։ Քննարկել ենք այդ իրավիճակը։ Բացի այդ, մենք ունեցել ենք իրավիճակի հետ կապված ընդհանուր քննարկում Դուշանբեում ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի ժամանակ»,- հավելել է նա։ 

Զասի խոսքերով՝ ՀԱՊԿ-ն մշտապես մշտադիտարկում է իրականացնում Հայաստանի հարավում առկա իրավիճակի մասով։ «Մշտադիտարկման խմբի ստեղծման մասին որոշում չի ձեռնարկվել, չնայած, իհարկե, իրավիճակին հետևում ենք»,- հայտարարել է Զասը։ Նա նաև նշել է, որ կազմակերպությունը անհրաժեշտ տեղեկատվությունը ստանում է տարբեր աղբյուրներից, այդ թվում հայկական կողմից և ռուս խաղաղապահներից։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Սակայն նույն օրը երեկոյան վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ադրբեջանական զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լճի տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել 3,5 կիլոմետր։ Իսկ արդեն մայիսի 13-ին պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, որ բացի Սյունիքից ադրբեջանցիները խորացել են նաև Գեղարքունիքի մարզի, ավելի կոնկրետ՝ Վարդենիսի տարածաշրջանում։ Այդ օրը հրավիրված Անվտանգության խորհրդի նիստին Նիկոլ Փաշինյանն ասաց, որ սահմաններին «պայթյունավտանգ իրավիճակ է», և որ հակառակորդի 250 զինծառայող գտնվում է Հայաստանի տարածքում։ Արդեն մայիսի 14-ին Հայաստանը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ-ին՝ 1992 թվականի մայիսի 15-ի «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի երկրորդ հոդվածի շրջանակում ՀԱՊԿ անդամ պետությունների դիրքորոշումները համակարգելու և առաջացած սպառնալիքի վերացման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով անհապաղ արտակարգ խորհրդատվություններ սկսելու մեխանիզմը գործադրելու համար։

Լուսանկարը՝ ՀԱՊԿ մամուլի ծառայության

 

Մեկնաբանություններ (1)

George
I didn't expect more from CSTO! The head of organization Turkophil Russia is so preoccupied with "pragmatic" relationship with terrorist Turkey (with the goal of pulling it away from NATO and bringing it to its camp), that it lost national pride and dignity and stayed passive despite Azerbaijan's aggression against its own servicemen by shooting down its army copter near Nakhijevan. I have to mention that Russia has lost its pride and dignity a long time ago by staying "pragmatic" (read passive) when its warplane was shot down over Syria in 2015 and its ambassador Andrei Karlov was assassinated in Ankara (2016). The rest of CSTO member states (except for Tajikistan) are all Turkic nations who lined up to congratulate Azerbaijan for its victory over Armenia. This is the sad reality!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter