
ՍԴ-ն մերժեց Հրայր Թովմասյանի` նախագահին որպես վկա ներգրավելու միջնորդությունը
Սահմանադրական դատարանը (ՍԴ) շարունակում է երկու կուսակցությունների և երկու դաշինքների` արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման դատավարությունը: Բարձր դատարանը մերժեց դատավոր Հրայր Թովմասյանի միջնորդությունը` Հանրապետության նախագահին ներգրավել որպես վկա:
Այս մասին դատավարությանը հայտնեց բարձր դատարանի նախագահ Արման Դիլանյանը` վերադառնալով ՍԴ դատավորների հետ խորհրդակցությունից: Հրայր Թովմասյանը ցանկանում էր գործում որպես վկա ներգրավել նախագահին` նրանից պարզաբանում ստանալու, թե ինչու է հենց հունիսի 20-ն ընտրվել ընտրությունների անցկացման օր, արդյոք իր նկատմամբ որևէ ճնշումներ եղել են, թե ոչ:
Հիշեցնենք, որ հուլիսի 9-ից ՍԴ-ն սկսել է ընտրությունների արդյունքների վիճարկման չորս սուբյեկտի դիմումների քննությունը, ՍԴ-ն միավորել է չորս դիմումները և քննում է միասին: «Հայաստան» դաշինքը բարձր դատարանից պահանջում է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, կա'մ անվավեր ճանաչել արդյունքներն ու սահմանել մանդատների բաշխման կարգ, կա'մ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ:
«Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունները պահանջում են անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, նույն պահանջով է հանդես գալիս նաև «Պատիվ ունեմ» դաշինքը:
Լուսանկարում` Հրայր Թովմասյանը և Արթուր Վաղարշյանը:
Մեկնաբանել