HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Դավիթ Հարությունյան․ «Եթե այս հարցերի վերաբերյալ ԿԸՀ-ն որոշում կայացներ, կբաժանվեինք երկու բանակի»

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեությունը պատշաճ է գնահատում և սուբյեկտիվ վերաբերմունք չի նկատում։ Այս մասին դաշինքի ներկայացուցիչն ասաց Սահմանադրական դատարանի հերթական նիստում՝ պատասխանելով դատավոր Վահե Գրիգորյանի այն հարցին, թե ԿԸՀ-ն բավարար չափով անկա՞խ է գործում, և եթե ոչ, ապա ո՞րն է դրա պատճառը։

Հիշեցնենք, որ արդեն 5-րդ օրն է՝ բարձր դատարանը քննում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» և «Հայոց Հայրենիք» կուսակցությունների դիմումները։

Դավիթ Հարությունյանի խոսքով՝ Սահմանադրական դատարանում իրենց դիմումը ներկայացնելուց առաջ մտածում էին, որ ԿԸՀ-ն չի կարող պատասխանել իրենց բարձրացրած հարցերին, և պատճառն ամենևին անկախության բացակայությունը չէ։ 

«Եթե այս հարցերի վերաբերյալ ԿԸՀ-ն որոշում կայացներ, կարծում եմ, մենք ակնհայտորեն կբաժանվեինք երկու բանակի․ մի բանակը կասեր, որ նրանք իրավունք ունեն այդպիսի որոշում կայացնելու, իսկ մյուսը կասեր, որ ԿԸՀ-ն ներխուժել է այլ պետական մարմնի տիրույթ։ Այնուամենայնիվ, հարկ եմ համարել այդ հարցրերը բարձրացնել նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, որովհետև ցանկացել եմ լսել ԿԸՀ դիրքորոշումը։ ԿԸՀ անկախության վերաբերյալ խնդիր չեմ տեսնում և դրա համար դիմումի մեջ այդ մասին չեմ նշել»,- եզրափակեց Դավիթ Հարությունյանը։

Նշենք, որ վերը նշված քաղաքական ուժերի ներկայացրած դիմումների քննությանը պատասխանող կողմ են հանդիսանում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ներկայացված է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը), հարակից պատասխանողներ են` դատախազությունը, ոստիկանությունը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, իսկ որպես երրորդ կողմ՝ ներգրավվել է «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունը (ներկայացուցիչ՝ Ռուստամ Բադասյան):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter