HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Քաղաքապետարանը Հանրապետության 46 շենքի քանդման թույլտվություն չի տրամադրել. հարցը քննարկվեց ավագանու նիստում

Երեւանի ավագանու այսօրվա արտահերթ նիստին «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Գրիգորի Երիցյանը հարց ուղղեց քաղաքապետ Հայկ Մարությանին՝ արդյոք  տրամադրել են թույլտվություն Հանրապետության 46 հասցեի շենքը քանդելու համար։ Նա ասաց, որ վերջին օրերին քաղհասարակության ներկայացուցիչները ահազանգում են, որ պատմամշակութային շենքը քանդվելու է, եւ պահպանվելու է միայն արտաքին տեսքը։

Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցել ակցիա, որի ընթացքում շենքի վերակառուցող Արման Մկրտչյանն հայտնել է՝ «շենքը պահպանման ենթակա չէ, 6 մետրն է պատմամշակութային, մնացածը կավային հատվածն է»։

Ըստ Երիցյանի՝ տարիներ շարունակ ականատես են եղել, որ շենքեր են քանդվում ու փողոցային պայքարի, ակցիաների միջոցով են իրենց ձայնը բարձրացրել։

- Հիմա նույնպես պետք է բողոքի ցույցեր կազմակերպե՞նք, թե այլ լծակներ ունե՞նք որպես համայնք,- հարցրեց ավագանու անդամը։

Քաղաքապետը նշեց, որ կա ընդհանուր նախագիծ, որը դեռեւս աշխատանքների մեջ է, քաղաքապետարանը տալիս է շինթույլտվությունն ըստ նորմերի, իսկ հուշարձան-շենքերի քանդման որոշման վերաբերյալ Հայկ Մարությանը նշեց, որ կա պատասխանատու մարմին՝ ԿԳՄՍ նախարարությունն է զբաղվում հուշարձաններով։ Երեւանի քաղաքապետը տեղեկացրեց՝ Կառավարության նիստի ընթացքում խնդրել է, որ քարտեզի վրա հստակ նշվեն՝ որոնք են հուշարձան-շենքերը, եւ ինչպես պետք է իրականացվեն հուշարձան-շենքերի հարակից շինությունների քանդման աշխատանքները։ «Իմ խնդրանքը եղել է այն, որ շատ հստակ սխեմայի վրա նշված լինի այդ ամենը՝ մեր Կադաստրի կոմիտեի գործընկերների հետ համատեղ, որ մենք կարողանանք ըստ այդ փաստաթղթի տրամադրել հարակից շինությունների քանդման թույլտվությունները»,- նշեց քաղաքապետը։ Հավելեց, որ պետք է ունենան ճիշտ կոորդինատներ, որ կարողանան հասկանալ՝ երբ են տրամադրելու քանդման թույլտվություն։

Գրիգորի Երիցյանը հարցրեց, որ եթե դեռեւս չկան սխեմաները, ապա նշանակու՞մ է, որ հուշարձան-շենքը չի քանդվելու, որին ի պատասխան՝ Մարությանը ասաց, որ ընդհանուր սխեմա չկա, բայց տվել է թույլտվություն ավելի խորքային հատվածները քանդելու վերաբերյալ։

Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետի պաշտոնակատար Անդրանիկ Սեդոյանն էլ տեղեկացրեց, որ քաղաքապետարանի կողմից Հանրապետության 46 հասցեի շենքի քանդման թույլտվություն չի տրվել, իսկ հարակից շենքերի քանդման համար թույլտվություն է տրվել դեռեւս 2008թ.-ին։

Երիցյանի խոսքով՝ եթե չկա քանդման թույլտվության, ապա պետք է Պարեկային նոր ծառայության աշխատակիցներն ուշադիր լինեն, որ չիրականացվեն քանդման աշխատանքներ, քաղաքապետ Մարությանն էլ հավելեց, որ քաղաքապետարանի աշխատակիցները եւս պետք է ուշադիր լինեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter