
Տեղահանվածների համար Ստեփանակերտում՝ շենքեր, իսկ գյուղերում նոր թաղամասեր են կառուցվում (տեսանյութ)
Պատերազմից հետո Արցախում բնակարանային ապահովման գործընթացը հունի մեջ է մտել։ Մի շարք քաղաքաշինական ծրագրեր ընթացքի մեջ են, մի մասն էլ նախագծման փուլում է։ Արցախի քացաքաշինության նախարարի տեղակալ Արամ Գասպարյանը «Հետք»-ին տված հարցազրույցում ներկայացնում է ընթացիկ և պլանավորված բնակարանաշինական ծրագրերը։
«Քաոսային իրավիճակն անցել է։ Բազմաթիվ ծրագրեր են իրականացվում․ և՛ հրետակոծության վնասների վերացում, և՛ տեղահանված բնակիչներին տեղավորելու ծրագրերն են իրականացվում»,– ասաց Արամ Գասպարյանը՝ նշելով, որ բնակարանաշինությունն Արցախում 3 ծրագրով է իրականացվում՝ պետական բյուջեի միջոցներով, «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով և մասնավոր կազմակերպությունների միջոցներով։
Մայրաքաղաք Ստեփանակերտում իրականացվող շինարարությունը հիմնականում իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով։ Քաղաքի Տիգրան Մեծ փողոցում 12 հարկանի շենքերից բաղկացած բնակելի թաղամաս է կառուցվում։ Թումանյան թաղամասի նախկին շինանյութերի կոմբինատի տարածքում ևս նոր բնակելի թաղամաս է կառուցվում։ Առաքելյան փողոցում գտնվող նախկին 6-րդ դպրոցի շենքը վերակառուցվում է՝ դառնալով բնակելի շենք։ Այդ ամենից բացի, մասնավոր կազմակերպությունների միջոցներով էլ այլ փողոցներում շենքեր են կառուցվում, որոնք հավանաբար, հետագայում պետությունը կգնի նրանցից և կհատկացնի տեղահանվածներին։
Տեղահանվածների բնակարանային ապահովման հարցի լուծման համար կառուցապատման հիմնական ծրագրերով նախատեսված է գյուղական համայնքներին կից նոր թաղամասեր հիմնել։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։
Մեկնաբանել