HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը կալանավորվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, քիչ առաջ բավարարեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին կալանավորելու միջնորդությունը, Առուշանյանը կալանավորվեց:

Նշենք, որ միջնորդության քննությունը տեղի է ունեցել երեկ, և դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

Ավելի վաղ Հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Ա․Ա․-ին (խոսքը Առուշ Առուշանյանի մասին է-հեղ) մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով: Խոսքը, համապատասխանաբար, երկու կամ ավեի անձանց կաշառք տալը նախապատրաստելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելը կազմակերպելու և գույքին վնաս պատճառելով կամ գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով՝ ընտրողին թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելուն, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն կամ մեկից ավելի անգամ քվեարկելուն կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն հարկադրելու մասին է։

Մինչ Առուշանյանին մեղադրանք առաջադրելը, վերջինիս անձեռնմխելությունը հաղթահարելու հարցով Դատախազությունը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որը տվել էր համաձայնությունը։

Առուշ Առուշանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter