
Սուրեն Սահակյանն ազատվել է պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի փորոշմամբ Սուրեն Սահակյանն ազատվել է պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից։ Համապատասխան որոշումը հրապարակվել է e-gov.am կայքում։
Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին էլ իր զբաղեցրած պաշտոնից ազատվել էր պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը։
Արշակ Կարապետյանն էլ ազատվել էր զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից և նշանակվել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել