
Վահրամ Դումանյանն ընդունել է Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնի ներկայացուցիչներին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանին, դերասաններ Զարուհի Հակոբյանին և Մարիաննա Դանիելյանին: Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Թատրոնի ներկայացուցիչները հայտնել են կոլեկտիվին հուզող հարցերը թատրոնների միավորման կապակցությամբ:
Ի պատասխան՝ Վահրամ Դումանյանն ընդգծել է, որ միավորումից հետո թատերախմբի ստեղծագործական գործունեության շարունակականությունը լինելու է երաշխավորված։
Վահրամ Դումանյանը հետագայում, ըստ անհրաժեշտության, ստեղծագործական ծրագրերի քննարկումը շարունակելու պատրաստակամություն է հայտնել։
Ընթերցեք նաև՝
- «Մեր հաշվին ուզում են ազատել մեկ շենք, որը կտրամադրեն Սիմֆոնիկին»․ Սամսոն Ստեփանյան
- Վահրամ Դումանյան․ «Քննարկվում է Կամերային թատրոնի շենքը Սիմֆոնիկ նվագախմբին տրամադրելու հարցը»
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել