HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Նաջիբ Միկատին ընտրվել է Լիբանանի նոր վարչապետ

Լիբանանի խորհրդարանի պատգամավորները երկրի վարչապետի պաշտոնում հավանություն են տվել Նաջիբ Միկատիի թեկնածությունը։ Այդ մասին հայտնում է Ալ Մանարը։ Միկատիի թեկնածության օգտին քվեարկել է 72 պատգամավոր, դեմ՝ 42-ը։ Երկրի նախագահ Միշել Աունը Միկատիին հանձնարարել է ձևավորել կառավարություն։ 

Ավելի վաղ, նախկին վարչապետ Սաադ Հարիրին չէր կարողացել ձևավորել նոր կառավարություն։ Պատճառը նախագահ Միշել Աունի հետ տարաձայնություններն էին։ 

Լիբանանում քաղաքական ճգնաժամը սրվել էր նախորդ տարվա օգոստոսի վերջին, երբ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո վարչապետի պաշտոնից հրաժարական էր տվել Հասան Դիաբը։ Հաջորդած վարչապետ Մուսթաֆա Ադիբը չկարողացավ ձևավորել կառավարություն։ Արդյունքում, նախորդ տարվա հոկտեմբերին խորհրդարանը նախկին վարչապետ Սաադ Հարիրիին խնդրեց վերադառնալ, որը 2019 թվականի բողոքի ցույցերի արդյունքում հրաժարական էր տվել։

Արդեն երկու տարի է Լիբանանում չեն դադարում բողոքի ցույցերն ու գործադուլները, որոնք կապված են տնտեսական ծանր իրավիճակի հետ, այդ թվում գնաճ և գործազրկություն։ Համաշխարհային բանկի տվյալներով՝ Լիբանանն ապրում է համաշխարհային պատմության ամենածանր տնտեսական ճգնաժամերից մեկը։

Լուսանկարը՝ REUTERS/Stephanie McGehee/Files

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter