HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Քրեական գործերով անցնող Զոլաքարի գյուղապետն ազատվել է պաշտոնից

Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի 19 տարվա համայնքապետ Արման Ղազարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի որոշմամբ՝ Զոլաքար համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել նույն գյուղի բնակիչ Մխիթար Ավետիքի Մկրտչյանը։ Մարզպետը հուլիսի 27-ին այդպիսի որոշում է կայացրել, քանի որ լրացել էր Արման Ղազարյանի պաշտոնավարման հերթական ժամկետը։ Արման Ղազարյանը Զոլաքար համայնքը ղեկավարում է 2002-ից։

Զոլաքարի արդեն նախկին համայնքապետ Արման Ղազարյանի գործունեությանը «Հետք»-ը մի քանի անգամ անդրադարձել է։ Նրա պաշտոնավարման ժամանակ ապամոնտաժվել և յուրացվել էր համայնքի հողերը ոռոգելու համար խորհրդային տարիներին կառուցված 1.8 կմ երկարությամբ ջրագիծը։ Բացի այդ, Արման Ղազարյանի և համայնքի ավագանու որոշումներով Զոլաքարի մակապարտեզի հողատարածքի մի մասն օտարվել էր նրա եղբորը, որն էլ նույն հողը վարձակալության էր տրամադրել հեռահաղորդակցության օպերատորին։ Այս գործարքի հետեւանքով համայնքը զրկվել էր լրացուցիչ եկամտից։ Երրորդ դրվագով Արման Ղազարյանը համայնքապետարանի հաստիքացուցակում ներառել էր անձանց, որոնք աշխատանքի չէին հաճախել, գտնվել էին ՀՀ-ից դուրս, բայց վարձատրվել էին։

Մեր հրապարակումների հիման վրա քրեական գործեր էին հարուցվել, որոնք նախաքննության փուլում են։

Բացի այդ, մինչ օրս Գեղարքունիքի մարզպետարանին չի հաջողվում ստանալ և հրապարակել Զոլաքար համայնքի ղեկավարի և ավագանու որոշումները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter