HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Համերաշխության ու միասնականության կոչերով մեկնարկեց 8-րդ գումարման խորհրդարանի աշխատանքը

Մեկ րոպե լռությամբ մեկնարկեցին ԱԺ ութերորդ գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանի աշխատանքները: Օրենսդիրները հոտնկայս հարգեցին Արցախյան երկրորդ պատերազմի նահատակների հիշատակը: Նիստը վարում է ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը, նախագահում են Հանրապետության նախագահը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Կնյազ Հասանովը՝ որպես ամենատարեց պատգամավոր, կոչ արեց գործընկերներին լինել միասնական, միմյանց նկատմամբ հարգալից, որից հետո հայտարարեց նստաշրջանի մեկնարկի մասին, հետո հնչեց ՀՀ օրհներգը:

Այնուհետև ելույթով հանդես եկավ կաթողիկոսը` ևս կոչ անելով միասնականության և լարվածության թոթափման: Կաթողիկոսը շեշտեց` յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ ազգային համերաշխությանը այլընտրանք չկա:

Նա հորդորեց պատգամավորներին` քաղաքական հայացքների բազմակարծությամբ հանդերձ՝ համախմբվել:

Նշենք, որ խորհրդարանական երկրորդ խմբակցության`«Հայաստան» դաշինքի պատգամավորները խորհրդարան են եկել քրեական գործերով անցնող Սյունիքի համայնքապետերի լուսանկարներով շապիկներով` ազատություն քաղբանտարկյալներին գրությամբ:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իր ելույթում ևս կոչ արեց միասնականության և համերաշխության` ընդգծելով, որ ուժեղ, հավասարակշռված և առաջադեմ պետության տեսլականի շուրջ պետք է  համախմբվել` հավելելով, որ ապագան առանձին կուսակցություն չէ, բոլորն են որպես մեկ ամբողջություն:

Սարգսյանը խորհուրդ տվեց սթափ ու սառնասրտորեն գնահատել իրական հնարավորությունները:

«Եկել է ժամանակը ունենալ պետություն, որը ամենայն պատասխանատվությամբ կատարում է իր հիմնական գործառույթները, այդ թվում՝ սահմանների ու բնակչության պաշտպանության, ինքնիշխանության պահպանման Արցախի հիմնահարցի լուծման»,- ասաց նա:

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 71 մանդատ ունի, «Հայաստան» դաշինքը՝ 29, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter