HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ալեն Սիմոնյան. «Թշնամանքն ու ատելությունը պետք է դուրս մղվեն այս շենքից և մեր առօրյայից»

Խորհրդարանում շարունակվում է ութերորդ գումարման առաջին նստաշրջանի մեկնարկի նիստը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ԱԺ նախագահի թեկնածու Ալեն Սիմոնյանին ներկայացրեց խմբակցության քարտուղար Հայկ Կոնջորյանը: Նրա ելույթի ժամանակ ընդդիմադիր խմբակցությունները դուրս եկան նիստերի դահլիճից:

ԱԺ նախագահի թեկնածու Ալեն Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց թիմակիցներին` սկզբունքներին ու թիմին հավատարիմ մնալու համար: Նրա խոսքով` խորհրդարանն աշխատելու է հայ ժողովրդի համար դժվար ժամանակահատվածում, որը շատ մեծ պատասխանատվություն է ենթադրում: Ըստ Սիմոնյանի` չնայած հայաստանյան ներքաղաքական կյանքում բազմաթիվ հակասություններ կան, սակայն պետք է վերահաստատել, որ իշխանությունը ՀՀ-ում թշնամիներ չունի ու չի կարող ունենալ:

«Խորհրդարանը մարդկանց համար ամենակարևոր չափորոշիչներից է բոլոր առումներով, մարդիկ իրենց սպասումներն առաջին հերթին մեզ հետ են կապում, այս թիվ մեկ քաղաքական ամբիոնի հետ, և մենք իրավունք չունենք նրանց հիասթափեցնել: Թշնամանքն ու ատելությունը պետք է դուրս մղվեն այս շենքից և մեր առօրյայից, մարդիկ չեն գնացել ընտրատեղամասեր, որ այս ամբիոնից ատելության խոսք տարածենք»,- ասաց Սիմոնյանը:

Նա վստահեցրեց, որ ընտրվելու դեպքում պարտավոր եմ անել հնարավորն ու անհնարը` խորհրդարանի անխափան գործունեությունն ապահովելու համար:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր խմբակցությունները առաջադրել էին կալանավորված Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի թեկնածությունները և պահանջում էին վերջիններիս ներկայությունը ԱԺ նիստին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter