HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Արթուր Ալեքսանյանը՝ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն

Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը Տոկիոյի Օլիմպիական խաղերի եզրափակչում 97 կգ քաշայինների եզրափակչում պարտվեց ռուսաստանցի ըմբիշ Մուսա Եվլոևին և դարձավ օլիմպիադայի արծաթե մեդալակիր։

Գյումրեցի ըմբիշը պայքարի մեջ մտավ 1/8 եզրափակչից, որտեղ 4:1 հաշվով  պարտության մատնեց ղրղզ ըմբիշ Ուզուր Ջուզուպբեկովին։ Քառորդ եզրափակչում Արթուր Ալեքսանյանը 5։1 հաշվով առավելության հասավ Ֆինլանդիան ներկայացնող Արվի Մարտին Սալվոլաինենի նկատմամբ։

Կիսաեզրափակիչը գոտեամարտը ամենածանրը ստացվեց «Ճերմակ արջի» համար։ Թեպետ Արթուրը հաղթեց 4։1 հաշվով, սակայն մարտի վերջին վայրկյաններին գցում կատարելու ժամանակ վնասվածք ստացավ, ինչը, այնուամենայնիվ, չխանգարեց նրան կիսաեզրափակիչ գոտեմարտը հասցնել հաղթական ավարտի։ Հետագայում, ինչպես պարզվեց վնասվել էին հայ ըմբիշի մկանային թելերը։

Եզրափակչում հենց այս հանգամանքն էլ խանգարեց Արթուր Ալեքսանյանին լիարժեք գոտեմարտ անցկացնելու և հայ ըմբիշը պարտվեց Մուսա Եվլոևին 1։5 հաշվով։

Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանը 2012թ․ Լոնդոնի Օլիմպիական խաղերում դարձել էր բրոնզե մեդալակիր, իսկ 2016-ին Ռիո դե Ժանեյրոյում դարձել էր Օլիմպիական չեմպիոն։

Լուսանկարը՝ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter