HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Գեղամ Մանուկյանն անդրադարձավ ՔՊ նախկին մամուլի խոսնակի բանակից ազատմանը

Խորհրդարանի հերթական նիստում իշխանությունն ու ընդդիմությունը վիճաբանեցին և միմյանց մեղադրեցին պարտադիր զինծառայությունից ազատվելու մեջ: «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն ասաց, որ թե՛ ԱԺ նախագահը, թե՛ տեղակալները անցել են զինծառայություն, իսկ ԱԺ փոխխոսնակի ընդդիմության թեկնածուն` Իշխան Սաղաթելյանը, ազատվել է բանակից:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն արձագանքեց` Իշխան Սաղաթելյանն առնվազն գիտությունների թեկնածու է և հանգամանալից կարող է բացատրել, թե ինչ հիմքով է ազատվել զինծառայությունից և ոչ թե «ինքնավնասումով բանակից թռած է»: Նա, դիմելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը, ասաց.

«2018-ին ձեր կուսակցության մամուլի խոսնակը (նկատի ունի Վահան Կոստանյանին) օրենքը փոխելու արդյունքում ընդունվեց ասպիրանտուրա, եղավ ԱԺ նախագահի օգնական, հետո խորհրդական, երեք տարի շարունակ պետական համակարգում եղավ, զբաղեցրեց մեկ խելացի մարդու տեղ ասպիրանտուրայում և այս տարվա մայիսին դիմում գրեց ասպիրանտուրայից դուրս եկավ: Երեք տարի պետական հովանավորչությամբ բանակից թռավ, և հիմա էլ հայտնի չէ՝ գնա՞ց ծառայության, թե՞ չէ»,-ասաց Մանուկյանը:

Այս խոսքերից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղից արձագանքեց` հիշենք, չառաջադրենք իրեն:

Հիշեցնենք, որ Կոստանյանը 2018-ին սեփական դիմումի համաձայն ազատվել էր առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնից, որպեսզի գիտությամբ զբաղվելու համար դիմի մասնագիտական հանձնաժողովին ու տարկետում ստանա: Տարկետում ստանալուց օրեր անց նա նշանակվել էր ՔՊ մամուլի խոսնակ ու զբաղեցրել վերոնշյալ պաշտոնները, որի մասին խոսում էր պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter