
Իշխան Սաղաթելյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
64 կողմ, 37 դեմ, 2 անվավեր ձայներով Իշխան Սաղաթելյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ:
Փակ-գաղտնի քվեարկության արդյունքները ներկայացրեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:
Հիշեցնենք, որ Սաղաթելյանի ընտրությունը տապալվել է 3 անգամ: Իշխանությունն ու ընդդիմությունը միմյանց էին մեղադրում միտումնավոր տապալման մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել