HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Պատերազմի ընթացքում ադրբեջանցիները ջնջել են «Ղարաբաղ Տելեկոմի» սերվերների պահուստային պատճենները

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսեց Արցախի Հանրապետության դեմ։ Պատերազմի հենց առաջին օրերին Արցախի հեռահաղորդակցության օպերատոր «Ղարաբաղ Տելեկոմի» կապը սկսեց խափանումներով աշխատել, մուտքային և ելքային զանգերի, հաղորդագրությունների և ինտերնետ-կապի հնարավորություն չկար։ Ակնհայտ էր, որ Արցախի կապի օպերատոր «Ղարաբաղ Տելեկոմը» դարձել է ադրբեջանցի հաքերների հարձակման հիմնական թիրախներից մեկը։ Հետագայում պետք է պազվեր, որ ադրբեջանցիներին հաջողվել է խաթարել «Ղարաբաղ Տելեկոմի» սերվերների օպերացիոն համակարգերի բնականոն աշխատանքը, ինչպես նաև ջնջել նշված սերվերների պահուստային պատճենները։ Հավանաբար հենց այս հանգամանքներով էլ պայմանավորված՝ հոկտեմբերի 2-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի որոշմամբ՝ «Ղարաբաղ Տելեկոմի» կառավարման լիազորություններն անցան պետությանը։

Ադրբեջանցի հաքերների կողմից կապի օպերատորներին հասցրած վնասների, բարձրաստիճան պաշտոնյաների ու զինվորականների հնարավոր գաղտնալսումների և ենթադրյալ քրեական գործերի մասին տեղեկությունները ստուգելու նպատակով հարցումներ ուղարկեցինք Հայաստանի և Արցախի Հանրապետությունների համապատասխան գերատեսչություններ։

Արցախի գլխավոր դատախազին հասցեագրված մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին, որ «Ղարաբաղ Տելեկոմի» մատուցած ինտերնետ-կապի և հեռախոսակապի խափանման հանցավոր պատճառների մասին, ինչպես նաև Ադրբեջանի կողմից կապի կառավարումն իր ձեռքը վերցնելու վերաբերյալ ընկերությունից և Արցախի պետական մարմիններից հաղորդումներ չեն ներկայացվել: Ինչ վերաբերում է հնարավոր գաղտնալսումներին, Արցախի դատախազությունը նշել է, որ ԱՀ իրավապահ մարմինների վարույթներում նմանատիպ գործեր չեն քննվում։

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունից «Հետքին» տեղեկացրել են, որ ՀՀ իրավապահ մարմինների վարույթներում քննվում են պատերազմին առնչվող տարբեր քրեական գործեր, սակայն հարցման մեջ նշված հանգամանքները որևէ քրեական գործի քննության առարկա չեն հանդիսանում՝՝ այդպիսի տվյալների բացակայության պատճառով։

Մեր հարցմանն ի պատասխան՝ հետաքրքիր տեղեկություններ է հաղորդել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)․

«Ստացված տեղեկությունների համաձայն՝ հաքերային հարձակումներից խաթարվել էր «Ղարաբաղ Տելեկոմի» սերվերների օպերացիոն համակարգերի բնականոն աշխատանքը, բացի այդ ջնջվել էին նշված սերվերների պահուստային պատճենները։ Արդյունքում, դադարել էր ընկերության կողմից կապի ծառայությունների մատուցումը։ Գաղտնալսումների մասին տեղեկատվությունները փաստող տվյալներ չեն ստացվել»,- ասվում է ԱԱԾ-ի պատասխանում։

Ադրբեջանցիները հնարավորություն են ունեցել առանց որևէ խոչընդոտի միանալ հայկական ցանցին

Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ Արթուր Պապյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դեռևս այն փուլում, երբ Ադրբեջանի հարձակողական գործողությունների ընթացքում իրենց վերահսկողության տակ էին հայտնվում կապի աշտարակները, մեծ վտանգ կար, որ կարող էին ներթափանցել «Ղարաբաղ Տելեկոմի» համակարգեր, գաղտնալսել կամ գողանալ անձնական տվյալներ։ 

Դրա վկայությունը ադրբեջանցի հաքերներից կողմից 2020թ․ նոյեմբերի 9-ին «Ղարաբաղ Տելեկոմի» բոլոր բաժանորդների հեռախոսահամարների ցանկի հրապարակումն էր։ 

Անդրադառնալով հակառակորդի հաքերների կողմից «Ղարաբաղ Տելեկոմի» սերվերների պահուստային պատճենները ջնջելուն, Արթուր Պապյանն ասաց, որ եթե ադրբեջանցիները կարողացել են հասնել մինչև այդտեղ, ապա դա կարող էր շատ վատ հետևանքների հանգեցնել։

«ՏՏ ոլորտում համարվում է, որ գուցե հաքերային հարձակումներից վերջնական պաշտպանվել հնարավոր չէ, սակայն կարևոր է, որ դու կարողանաս համակարգը հետ բերել աշխատանքային վիճակի, և որպեսզի որևէ համակարգ նորմալ կենսագործունեություն ունենա, ամենակարևորն այն է, որ ունենաս պահուստային ֆոնդ՝ բեքափ (անգլ․՝ backup): Հարձակումը, փաստորեն, այնպիսի լրջության է եղել, որ կարողացել են հասնել բեքափներին և թույլ չտան համակարգեր վերականգնել։ Դա շատ վատ է, որովհետև եթե ինչ-որ բան կոտրել են, ու դու վերականգնել ես՝ չունենալով բեքափը, ու եթե դրա մեջ, օրինակ՝ ծրագրային լրտես խցկած լինեն, ապա այդպես էլ չես կարողանա լիարժեք վստահ լինել, որ ամեն ինչ մաքրված է, որովհետև բեքափից հետ չես բերել, այլ եղած վիճակը քիչ թե շատ դզել-փչել ես»,- նշեց Արթուր Պապյանը։

ՏՏ մասնագետի խոսքով՝ սովորաբար պահուստային պատճենները այնպես են պատրաստում, որպեսզի նրանք լինեն ավտոմատացված և իզոլացված, որպեսզի նրանց հասնելը հնարավորինս դժվար լինի, ու եթե համակարգը ջնջվի, կարողանաս այնտեղից հետ բերել։ Տվյալ դեպքում, ԱԱԾ-ն խոստովանում է, որ ադրբեջանցի հաքերներին հաջողվել է հասնել պահուստային պատճեններին, ինչը ըստ Արթուր Պապյանի, խոսում է հարձակման մեծ խորության մասին։ Նա շեշտում է՝ ԱԱԾ-ի տրամադրած տեղեկությունը փաստում է այն մասին, որ ադրբեջանցիները հնարավորություն են ունեցել առանց որևէ խոչընդոտի միանալ հայկական ցանցին և տիրանալ անձնական տվյալների։

«Անցած ամբողջ տարվա ընթացքում մեզ մոտ անմխիթար վիճակ է եղել։ Գոյություն ունեն կենսական ենթակառուցվածքներ, որոնց պաշտպանությունն ու խնդիրները սարսափելի վիճակում են եղել՝ և՛ Հայաստանի, և՛ Արցախի։ Ինչ հնարավոր է եղել, կոտրվել է։ Դրա ֆոնին մեր՝ հայկական կողմից էլ են եղել մասնագետներ, հաքերային խմբավորումներ, որոնք ահագին գործ են արել, բայց ադրբեջանական կողմի համեմատ՝ մեր հաքերների արածը ոչ մի բան է»,- նշեց ՏՏ մասնագետ Արթուր Պապյանը։

«Մեզ համար էլ է հարց եղել, թե ինչպես է դա տեղի ունեցել»

Մեկնաբանություն ստանալու համար կապվեցինք նաև «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մխիթար Միրզոյանի հետ։ Նա անվտանգային նկատառումներից ելնելով՝ չցանկացավ մեկնաբանել ադրբեջանցիների հաքերային հարձակումներն ու սերվերների պահուստային պատճենների ջնջվելու հանգամանքը, միայն նշեց, որ դեռևս պատերազմի ընթացքում ԱԱԾ աշխատակիցներ են հրավիրվել խնդիրը ուսումնասիրելու համար, որովհետև, ըստ Մխիթար Միրզոյանի, իրենց համար էլ է հարց եղել, թե ինչպես է դա տեղի ունեցել։

Մխիթար Միրզոյանն ասաց, որ պատերազմի ավարտից հետո՝ երկու ամսվա ընթացքում «Ղարաբաղ Տելեկոմը» 10 նոր աշտարակներ է տեղադրել այն համայնքներում, որոնք զրկվել էին բջջային կապից, իսկ արդեն 2021-ի հունվարին, Արցախի ամբողջ տարածքում բջջային կապը վերականգնված է եղել։ Մխիթար Միրզոյանի խոսքով՝ առավել մեծ դժվարություն է եղել ֆիքսված հեռախոսակապի մալուխները վերականգնելը և տևել է հինգ ամիս, հատկապես մեծ վնասներ էին կրել Մարտունու, Մարտակերտի շրջաններն ու մայրաքաղաք Ստեփանակերտը։ «Ղարաբաղ Տելեկոմի» գլխավոր տնօրենը նշեց նաև, որ ավելացրել են ինտերնետի 3G կապի թողունակությունը, ինչից հետո ինտերնետի արագությունը ուժեղացել է։

Հիշեցնենք, որ 2020թ․ հոկտեմբերի 2-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի որոշմամբ՝ «Ղարաբաղ Տելեկոմի» կառավարման լիազորություններն անցան պետությանը, մասնավորապես՝ Արցախի էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությանը: Մինչև այժմ էլ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ն կառավարում է պետությունը։

Գլխավոր նկարը՝ Լիլի Պետրոսյանի

Մեկնաբանություններ (4)

tbd
Look at the big picture. Armenian khoujans all around the world have to learn and apply everyday what i call STRATEGIC CULTURE, which is a patriotic mindset and lifestyle to be practiced always with a sense of urgency. They have faced existential threats, but they have no concept "you prepare for war during peace", nor of self-sufficiency, nor personal or national pride, nor pro-active planning, . Never had it. And the khoujan mindset in Armenia/Artsakh is frozen in 18th. century, have no concept of sense of urgency, are detached from reality and how the world is run and what forces run it. They only think one way: how to plunder national resources and beg others to fight their wars, but are lions fighting each other. Look at the british agent, traitor president sarkissian going on vacation... the traitor fat-ass really needs it, he just won the Sept. 2020 war, he deserves a second vacation after last week's Tokyo vacation... NO he's going to england to get his brownie for executing his "master's voice" for surrendering Armenia, and to get his new orders how to surrender the rest in agreement with new tavajan pashinyan... he's going to england because a new calamity is about to happen, and he will claim ignorance and will say I was not there, was not consulted, didn't know about it.....a small chickenshit patch of land of less than one million slave creatures, why do they need a president, and prime minister. In the middle of the SECOND GENOCIDE in 2020 I read with anger that a general of Armenia was marrying his son or daughter in Yerevan, with many other hasd vizov, medz porov generals, and pussily smiling rif-raf government bureaucrats, and it was such a posh wedding with pigs and sheep slaughtered, centerpieces my height, limos, yes IN THE MIDDLE OF THE SECOND GENOCIDE OF ARMENIANS. No language has enough words to express my contempt.
Levon
Where was Armenia' much praised IT sector??? Even official Armenian websites were down when the war began. Evidently, no one in Armenia was prepared for such an attack. This just reveals a total lack of long-term planning in all security sectors. What a joke!
DID30A6
Խնդիրը կայանում է նրանում,որ ինչքանել հանճարեղ հաքերներ լինեին բեքափներին հասնելը և բեքափները ջնջելը պետքա անհնար լինի մի պարզ պատճառով,որ բեքափը պետք է տեղադրվի մի առանձին համակարգում՝օրինակ Ֆլեշկա կամ հարդ դիսկ։Ու դրանք դրվեին մի "դարակում" և անհրաժեշտության դեպքում հանվեին։Այս ամենը խոսում է կատարյալ փնթիության և շատ վատ ձևով վիրտուալ սերվեր ստեղծելու մասին։Ամենավատը այն է որ Ծակ մասնագետները միշտ իրենց լավ են գնահատել և ասել՝որ ամեն ինչ կարգին է ու ծաղրի և անուշադրության մատնել անհատ մասնագետների անկեղծ և բարի կարծիքները։Նորմալ է,որ կոտրեցին չէ որ ամեն ինչ մեկ վիրտուալ մեքենայի մեջ էր,իսկ հակերները կոտրելով վիտուալ մեքենան միանգամից access ստացան։Իսկ կոտրողները հանճարներ չեն եղել՝ավելին իրանց համարելա զարմանալի եղել,թե ոնց այդքան առաջ գնացին։Անգամ սովորական SIEM համակարգ ներդրված չի եղել։Չեմ ուզում մանրանալ և տեխնիկապես բացատրել թե ինչքան փնթի է հայերի տտ ինֆրաստրուկտուրաները։
tbd
Any way you look at it, you/we are despicable, deplorable, criminal, lowest of the low, sub-animal creatures not worthy to be called even human beings let alone a people, a nation. in khoujanisdan Armenia/Artsakh AND outside of it. The whole history of khoujanisdan Armenia has been like this, traitors and willing slaves, charlatans, pussies. In the whole of khoujanisdan Armenia there isn't a single creature, not even one, worthy of any leadership responsibility and experience. low life dip shits. The whole world has abandoned us and has made a daily mockery of us, and still the latest tavajan pashinyan advocating/embracing the turkish/russian/jewish plan of "opening /unblocking of the transportation/communication routes" importance. Hey stupids, what product do you make to export to benefit from this opening? ZERO. You can't even make your own vardig/underwear. There is only less than a million creatures in that patch of land. First stay blocked and develop your own land and industry for your own internal consumption, be at least self sufficient in producing the very basic needs of a society, like your own vardig/underwear and eggs. Teach your children and yourselves patriotism, before english. For our salvation, every single so-called Armenian creature in the whole world shall learn, and memorize, and recite EVERY DAY Armenian titan poet Barouyr Sevag's " Marte Api Mech/The Man in His Palm" to know the real permanent enemy of all Armenians, since the imposition of our mother of all enemies "jewish christianity” who said (writes Barouyr Sevag in that warning poem) “ I am a humble man like you and BECAME our god". Stop building wineries, and casinos. Surrendering transportation routes to russia/turkey will only make you more dependent on imports. I said this and I repeat it everyday. You still haven't learned anything after this Second Genocide of September 2020. In at most 50 years, that small patch of land khoujanisdan Armenia will be divided by russia, iran and turkey, and WE will be extinct like the assyirians, like the copts and others. This is my daily TORTURE. Whatsoever you sow, that you shall also reap!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter