HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքիայի հարավում անտառային հրդեհների թիվը կրկնակի կրճատվել է

Թուրքիայի հարավում շարունակվում է անտառային հինգ հրդեհների մարման աշխատանքները, որոնցից չորսը գտնվում են Մուղլայի նահանգում։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցությունների դեպարտամենտի ղեկավար Ֆահրեթին Ալթունը։

Նախօրեին, Թուրքիայի անտառային տնտեսության վարչությունը հայտարարել էր, որ երկրի հարավում շարունակվում են անտառային տասներկու հրդեհների մարման աշխատանքները, որոնցից ինը գտնվում են Անթալիայի և Մուղլայի նահանգներում։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան, անտառային հրդեհների արդյունքում զոհերի թիվը հասել է 8-ի, իսկ տուժել՝ 864 մարդ։

«Հուլիսի 28-ից սկսած 225 անտառային հրդեհներից 220-ը վերահսկողության տակ են վերցվել։ Մուղլայի (Քյոյջեգիզ, Քավաքլըդերե, Միլաս, Յաթաղան) և Ըսպարտայի (Սյութչյուլար) նահանգներում գտնվող հինգ կետերում հրդեհները շարունակվում են»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Ալթունը։

Բացի այդ, Թուրքիայի իշխանությունները երկրի հարավում անտառային տարածքների հրդեհման կասկածանքով ձերբակալել են 6 մարդու։ Ավելի վաղ, պատասխանատվությունը ստանձնել էր «Կրակի զավակներ» կազմակերպությունը, որը Թուրքիայում կապում են Քուրդիստանի բանվորական կուսակցության հետ։

Լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter