HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Վանեցյանը` իշխանությանը. «Մեզ Ազգային ժողով են պատվիրակել այն քաղաքացիները, որոնք համաձայն չեն ձեր կառավարմանը»

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն իր ելույթում անդրադարձավ խորհրդարանի նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպին:

Վանեցյանի խոսքով` միջադեպի պատճառների մասին խոսում է թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը, և յուրաքանչյուրի պարզաբանումները յուրովի են: Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը շեշտեց` ներկայացնում են ոչ միայն իրենց ընտրած քաղաքացիներին, այլ ՀՀ բոլոր քաղաքացիներին, այդ թվում` ընդդիմությանը չընտրած:

«Դուք ունեք իշխանություն թե՛ գործադիր մարմնում, թե՛ օրենսդիրում, և երկրում բարեփոխումներ բերելը, երկիրը բնականոն պահելը, սահմաններն անսասան պահելը ձեր պարտականությունն ու պատասխանատվությունն է: Ընդդիմության պարտականությունն է օպոնենտ լինել իշխանություններին, քննադատել, երբեմն այդ քննադատությունը լինելու է շատ սուր, ոչ հաճելի ձեզ: Մեզ պատվիրակել են ԱԺ մեր այն քաղաքացիները, որոնք համաձայն չեն եղել ձեր կառավարմանը, վարվող քաղաքական կուրսի հետ»,- ասաց նա:

Ըստ Վանեցյանի` ճիշտ չէ մեղադրել ընդդիմությանը այն հարցում, որ քննադատում են իշխանություններին:

Արթուր Վանեցյանն անդրադարձավ նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթին, որով նա առաջարկում էր զրոյացնել այսօրվա միջադեպը:

«Դուք ասացիք` եկեք սկսենք զրոյական կետից․ կարծում եմ` Ձեր առաջարկությունն ավելի տրամաբանական կլիներ, եթե մինչ այդ հայտարարեիք, որ չեղարկել եք հայտարարած կարգապահական տույժը: Չնայած, որ այն հանգամանքին, որ կանոնակարգով նման լիազորություն ԱԺ նախագահը չունի, բայց գոնե քաղաքական հայտարարություն անեիք, որ չեղարկենք ու սկսենք զրոյական կետից»,- ասաց Վանեցյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի կարգադրությամբ պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր հեռացվել է նիստերի դահլիճից: Ալեն Սիմոնյանն արձագանքեց, որ կարգապահական տույժը կարող է չեղարկել միայն ԱԺ խորհուրդը, որը սակայն դեռ չի ձևավորվել:

«Բայց կարող եք հայտարարությունս ընկալել որպես նման մի քայլ, ես հանձնառու եմ այն ամենին, ինչը հայտարարել եմ»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter