
Հայաստանում գյուղմթերքի ծավալներն աճել են, գինը՝ 13.4%-ով թանկացել
2021 թ. մայիս-հունիս ամիսներին ԵԱՏՄ-ում գյուղմթերքի գները նվազել են 0,9%-ով։ Այս մասին են վկայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։
Ամենազգալի գնային անկումը նշված մեկ ամսում տեղի է ունեցել Հայաստանում՝ 14,6%, բայց սա՝ բուսաբուծական ծագման արտադրանքների գների հաշվին։ Այս ամենով հանդերձ, այդ գյուղմթերքները մի քանի անգամ թանկացել են։ Օրինակ, սպիտակ կաղամբը թանկացել է 4,3 անգամ, բազուկը՝ 3, գազարը՝ 2,5, անգամ, կարտոֆիլը՝ 35,3%-ով, ցորենը՝ 30,8%-ով, գարին՝ 16,4%-ով։
Միևնույն ժամանակ, նախորդ տարվա հունիսի համեմատ՝ 2021-ի հունիսին, հակառակը, գյուղմթերքի գները Հայաստանում 13,4%-ով թանկացել են, թեև դրանց ծավալը նշված ժամանակահատվածում 6,4%-ով աճել է։
7.1%-ով թանկացել է կենդանական ծագման գյուղմթերքը, 19%-ով՝ բուսական։
Միևնույն ժամանակ, գյուղմթերքի գնաճը Հայաստանում, ԵԱՏՄ այլ երկների համեմատ, ամենաբարձրը չէ։ Գյուղմթերքի արժեքի ամենավատ ցուցանիշը Ղրղզստանում է. մեկ ամսում գնաճը կազմել է 3,3%, իսկ նախորդ տարվա հունիս ամսի համեմատ՝ 27%, Ռուսաստանում՝ 21%։
Գյուղատնտեսական արտադրանքի գների ինդեքսը
%-ով՝ 2020թ. նույն ամիսների համեմատ
2020թ. դեկտեմբեր ամսվա համեմատ գյուղմթերքի գները ԵԱՏՄ երկրներում աճել են 6,7%-ով։ Ամենամեծ գնային աճը դարձյալ Ղրղզստանում է՝ 15,9%։
Հայաստանում, ընդհակառակը, 2020թ. դեկտեմբերի համեմատ, 2021թ. հունիսին գները նվազել են մոտ 6%-ո: Այնուամենայնիվ, գյուղմթերքի գնաճը պահպանվել է։
Նույն ժամանակահատվածում Հայաստանում 11,9%-ով նվազել է բուսաբուծական ծագման արտադրանքի գինը. ամենավատ ցուցանիշը Ղրղզստանում է՝ թանկացումը կազմել է 24,4%։
Եթե համեմատական կարգով դիտարկենք, ապա, ԵԱՏՄ երկրներում գրանցված թանկացումներով հանդերձ, Հայաստանում գնաճն ամենացածրերից է թե’ բուսաբուծական, թե’ կենդանական ծագման գյուղմթերքի դեպքում։
Մեկնաբանել