HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Վահան Քերոբյան․ «Կառավարությունը հանձնառել է ամեն տարի ստեղծել առնվազն 7% լրացուցիչ տնտեսական աճ»

Կառավարությունը հանձնառել է ամեն տարի ստեղծել առնվազն 7 % լրացուցիչ տնտեսական աճ։ Թիրախը պետք է լինի 9% տնտեսական աճը։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Կառավարության ծրագիրը լի է թվային ցուցանիշներով, և էդ առումով ավելի մեծ պատիվ է լինել մի թիմի կազմում, որը հանձն է առել այսպիսի ծրագիր իրագործել»,- նշեց նախարարը։

Լրագրողի հարցին, թե տարածաշրջանի տրանսպորտային ուղիների ապաշրջափակումն ու հնարավոր տնտեսական ազդեցություններն արդյոք ներառվա՞ծ են ծրագրում, Քերոբյանը պատասխանեց․

«Ներառված չեն, բայց մենք հույս ունենք, որ դրանց տեղի ունենալը էապես կհեշտացնի մեր ծրագրի իրականացումը։ Գործընթացի առաջխաղացմանը զուգընթաց պետք է անենք էնպես, որ մեր տնտեսությունը շարունակի մնալ մրցունակ և հնարավոր ապաշրջափակման պարագայում ունենալ միայն տնտեսական օգուտներ, և տնտեսությունը չտուժի դրանից»։

Խոսելով ներդրումների մասին՝ նախարարը նշեց, որ ներդրումների համար ամենահավանական թեկնածուները տեղացիները և սփյուռքահայերն են, որից հետո միայն օտարերկյա ներդրողները։ 

Անդրադառնալով նաև էկոնոմիկայի փոխնախարարների աշխատանքից ազատմանը՝ Վահան Քերոբյանը հայտնեց, որ Աննա Հակոբյանն անձնական հարցերից ելնելով է՝ ստիպված դուրս եկել աշխատանքից։

«Նրա փոխարեն փոխնախարար է նշանակվել Ռաֆայել Գևորգյանը, որը 10 տարվա խորհրդատվական աշխատանքի փորձ ունի»,- ասաց Քերոբյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter