HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թալիբները կստեղծեն Աֆղանստանի կառավարման խորհուրդ

«Թալիբան» շարժումը նախատեսում է ձևավորել է 12 անդամից բաղկացած խորհուրդ, որը կկառավարի Աֆղանստանը։ Այդ մասին հայտնում է Foreign Policy-ն։ Պարբերականի աղբյուրների տվյալներով՝ խորհրդի ամենաազդեցիկ մարդկանց թվում կլինեն «Թալիբան» շարժման քաղաքական թևի առաջնորդ Աբդուլ Ղանի Բարադարը, թալիբների ռազմական հանձնաժողովի ղեկավար և շարժման հիմնադիր Օմար մոլլայի որդին՝ Մուհամեդ Յաղուբը, ինչպես նաև «Հաքանիի ցանց» ահաբեկչական խմբավորման անդամ Հալիլ ալ Ռահման Հաքանին։ 

Ամերիկյան պարբերականի աղբյուրը պատմել է, որ թալիբները չեն ցանկանում վերականգնել նախագահի պաշտոնը կամ մեկ այլ միանձնյա կառավարչի, սակայն միևնույն ժամանակ պատրաստ են նախարարական մի քանի պորտֆելներ առաջարկել նախորդ կառավարության որոշ ներկայացուցիչների, որպեսզի առաջիկա կառավարությունն «առավել ներառականի» տպավորություն ստեղծի։ 

Բացի այդ, շարժման ղեկավար կազմը ցանկանում է իշխող խորհրդի կազմում տեսնել աֆղան հայտնի դաշտային հրամանատար Ահմադ Շահ Մասուդի որդուն Ահմադ Մասուդին, որը Փանջշեր պրովինցիայում գլխավորում է դիմադրության ուժերն ընդդեմ թալիբների։ 

«Թալիբան»-ը վերահսկողության տակ է վերցրել Աֆղանստանի տարածքի մեծ մասն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն սկսել է իր զորքերը հանել Աֆղանստանի տարածքից։ Օգոստոսի 15-ին թալիբները իրենց վերահսկողության տակ էին առել նաև մայրաքաղաք Քաբուլը։ Նախագահ Աշրաֆ Ղանին լքել է երկիրը և գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում։

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter